Անայիս

Արձակագիր, բանաստեղծ

Միհրան Երկաթ

Օպերային երգիչ

Իզա Չոլախյան

Ճարտարապետ

Աշոտ Ասատուրյան

Պարուսույց, բեմադրիչ

Միքայել Ախտյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Կարո Հայրապետյան

Ջութակահար

Լեոնիդ Դավթյան

Տրոմբոնահար

Տիգրան Մատուլյան

Գեղանկարիչ

Սաթիկ Սեյրանյան

Հաղորդավար, լրագրող

Ալիկ Հակոբյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1982թ. նոյեմբերի 21-ին, ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքում: 1999-2003թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում: 2005թ-ից աշխատում է Երևանի Ս.Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնում: Խաղացած ներկայացումներից են` «Քանդած Օջախ», «Օսկան Պետրովիչն էն կյանքում», «Շխոնց Միհրան», «Ռոմանտիկները», «Շան աղջիկ», «Խեղճ Պետրոս», «Վիշապ», «Փրկության կղզի», ինչպես նաև անտրեպրիզային ներկայացումներում` «Արա Գեղեցիկ», «Երկու ընկեր, չհաշված կյանքը», «Ժանգոտ բանալին», «Չառլեի մորաքույրը»: 2005-11թթ աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում: 2006-09թթ աշխատել է Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում, 2007-09թթ` «Նունե Եսայան» պրոդյուսերական կենտրոնում, 2008թ.` Երևանի երաժշտական Կամերային թատրոնում, 2008-09թթ` Հայաստանի ազգային կինոկենտրոնում: 2010թ. ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքում բեմադրել է «Իմ տունը, քո տունը չէ» կատակերգությունը: 2011թ. Հայաստանի ֆրանսիական համալսարանում ֆրանսերեն լեզվով բեմադրել է Մոլիերի «Քաղքենին ազնվական» կատակերգությունը: 2011թ-ից Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում դասավանդում է դերասանի վարպետություն: Նկարահանվել է ֆիլմերում` «Մի վախեցիր», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը»: Մասնակցել է «Ֆաջեր», «Իրանզամին» (Իրան), «Մինիֆեստ», «Արմյանո-Ռոսս» (Ռուսաստան) փառատոներին: 2015թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակաբաշխության Սոս Սարգսյանի անվան հատուկ մրցանակի: 2018թ. նշանակվել է Երևանի Ս.Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնի թատրոնի տնօրենի պաշտոնակատար:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար