ԱՐԱ ԹՈՐՈՍՅԱՆ - ՄՈՒՐԶՈ

Կոմպոզիտոր, երաժիշտ

Ծնվել է 1972թ. մայիսի 10-ին, Երևանում: 1979-90թթ սովորել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում: 1996թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը: 1980թ. ներկայացել է մենահամերգով Երևանում և ՀՀ մարզերում: 1991-98թթ համագործակցել է «Հայեր» համույթի հետ, 1996-99թթ` համույթի «Դո-Ռե-Մի» նախագծում: 1989-90թթ աշխատել է «Կանազ» մշակույթի պալատում` որպես նվագախմբի ղեկավար, 1990-94թթ` «Հայեր» երաժշտական կենտրոնում` որպես երաժշտական ձևավորող, 1994-96թթ` մոսկովյան «РТР» հեռուստաընկերությունում` որպես մանկական և երիտասարդական ծրագրերի երաժշտական խմբագիր: 1999-2001թթ համագործակցել է դերասան, երգիչ Միքայել Պողոսյանի հետ: 2001-07թթ աշխատել է «Շարմ» ընկերությունում: Որպես երաժշտական պրոդյուսեր համագործացել է հայ երգարվեստի բազմաթիվ ներկայացուցիչների, երաժիշտների, ռեժիսորների, հայկական հեռուստաընկերությունների, թատրոնների հետ: Հեղինակել է մի շարք ֆիլմերի երաժշտություններ` «Երևան բլյուզ» (1998թ.), «Սուրբ ծեսերի երկիր» (2001թ.), «Երևան ջան» (2002թ.), «Մարիամ» (2005թ.), «Արարատից Սիոն» (2009թ.) և այլն: Եղել է «Եվրատեսիլ» միջազգային երաժշտական մրցույթին մասնակցած մի քանի հայաստանյան երգերի երաժշտության պրոդյուսերը և ձևավորողը` Անդրեի «Without Your love» (2006թ.), Հայկոյի «Anytime» (2007թ.), Մոնիկա Մանուչարովայի «Blue Bird» (2008թ.), Ինգա և Անուշ Արշակյանների «Ջան-Ջան» (2009թ.), Եվա Ռիվասի «Apricot Stone» (2010թ.): Բազմաթիվ համերգային մրցանակաբաշխություններում և հեռուստատեսային նախագծերում հանդես է եկել որպես ժյուրիի անդամ` Հայաստանի ազգային, «Ընծա», «Համազգային Աստղ», «Նարեկացի», «Երկու Աստղ» և այլն: Որպես լավագույն երաժիշտ և երաժշտական ձևավորող արժանացել է բազմաթիվ մրցանակների, պատվոգրերի` «Ասուպ», «Կռունկ», «Սայաթ-Նովա», «Ոսկե Քնար», «Տաշիր» և այլն: 2007թ-ից աշխատում է «Թաթա» պրոդյուսերական կենտրոնում` որպես երաժիշտ, երաժշտական պրոդյուսեր և ձևավորող:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար