Գրիգոր Արծրունի

Գրաքննադատ, հրապարակախոս

Միքայել Շաթիրյան

Արձակագիր, դրամատուրգ

Ժիրայր Չուլոյան

Գեղանկարիչ

Ալբերտ Մկրտչյան

Կինոռեժիսոր, բեմադրիչ

Հովհաննես Մելքոնյան

Արձակագիր, դրամատուրգ

Համլետ Ասատրյան

Գեղանկարիչ

Վարդան Պետրոսյան

Դերասան, դրամատուրգ

Քարլա Կարապետյան

Ռեժիսոր, լրագրող

Կարեն Անանյան

Կոմպոզիտոր

Դիանա Մալենկո

Հաղորդավար

 

 

 

 

ԳՈՒՐԳԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիրիժոր

2 մարտ, 1921 - 1 դեկտեմբեր, 1986

Ծնվել է Կիսլովոդսկում: 1942թ. տեղափոխվել է Երևան: 1945թ-ից եղել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դիրիժորը, որի ընթացքում ղեկավարել է հետևյալ ներկայացումները՝ «Երջանիկ օր», «Քաջ Նազար», «Մեծ հարսանիք», «Ազատաշունչ հողմը», «Կրկեսի իշխանուհին», «Մի քաղաք կա Վոլգայի վրա», «Կապույտ Դանուբի ափին» և այլն: 1952թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Կոնստանտին Սարաջևի դիրիժորական և Գրիգոր Եղիազարյանի կոմպոզիտորական դասարանները: 1952-55թթ եղել է Կույբիշևի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը: 1955-64թթ հանդիսացել է Վորոնեժի, 1965-66թթ` Օրջոնիկիձեի, 1967-86թթ` Դնեպրոպետրովսկի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: Ակտիվորեն պրոպագանդել է ուկրաինական երաժշտությունը: Եղել է մի շարք ուկրաինացի կոմպոզիտորների երկերի առաջին կատարողը: 1955թ. Մոսկվայում արժանացել է Դիրիժորների համամիութենական մրցույթի 1-ին մրցանակին և դափնեկրի կոչման: 1958թ. արժանացել է Ռուսաստանի վաստակավոր, 1976թ.՝ Ուկրաինայի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար