ՍՈՆԱ

Երգչուհի

Սոնա Սարգսյան

Ծնվել է 1973թ. հուլիսի 15-ին, Երևանում: 1991թ. մասնակցել է Մոսկվայի «Առավոտյան աստղ» մրցույթին և դուրս եկել եզրափակիչ: 1992-94թթ մենահամերգով հանդես է եկել «Մոսկվորեչյե» մշակույթի տանը, երգիչ Բորիս Մոիսեևի նախագծում հանդես է եկել Լեդի Ջազի դերում: «Oվացիա» երաժշտական մրցույթում առաջադրվել է որպես լավագույն ռոք երգչուհի: Մասնակցել է նաև Վլադիսլավ Լիստևի հիշատակի երեկոյին, «Good Morning», «Clip», «Billboard», «Jam», «Program A», «Top 7» հայտնի նախագծերին: 1996թ. նկարահանվել է Մ.Դովլաթյանի «Մեր բակը», 1997թ.` «Մեր բակը 2» ֆիլմերոում: 1997թ. մասնակցել է Հայաստանի պետական ջազային նվագախմբի վերաբացմանը և հանդես եկել որպես նվագախմբի մենակատար, որից հետո տեղափոխվել է Մոսկվա և շարունակել երաժշտական գործունեությունը այնտեղ: Այդ թվականներին նկարահանել է «Back to the Ancient World» և «Stay with Me» երգերի տեսահոլովակները: Համերգներով շրջագայել է մի շարք երկրներում, մասնավորապես՝ Ռուսաստանում, ԱՊՀ երկրներում և Եվրոպայում: 2005թ. վրացի երգիչ Սոսո Պավլիաշվիլիի հետ միասին հանդես է եկել «Երևան-Մոսկվա Տրանզիտ» հեռուստատեսային նախագծի շրջանակներում: Նույն թվականին նկարահանել է «Все пройдет» երգի տեսահոլովակը: Մասնակցել է «Private Lives» (RTR), «Celebrity Dinner» և այլ հեռուստաշոուներին: 2006թ. նկարահանել է «Сердце плачет» երգի տեսահոլովակը և զուգերգով հանդես եկել աշխարհառչակ «Ջիպսի Քինգս» խմբի հետ ու թողարկել «Luna En El Anima» երգի տեսահոլովակը: Վերջինս հեռարձակվել է նաև Մեքսիկայի, Իտալիայի և ԱՄՆ-ի հեռուստաալիքներով: 2007թ. Սերգեյ Պենկինի հետ զուգերգով հանդես է եկել «Երևան-Մոսկվա Տրանզիտ-4» նախագծում: Կրեմլի պետական դահլիճում զուգերգով հանդես է եկել նաև Բորիս Մոիսեևի հետ Առնո Բաբաջանյանի 85-ամյակին նվիրված համերգում: Երգչուհին Բորիս Մոիսեևի հետ զուգերգով մասնակցել է նաև «Soundtrack» համերգին և «Ladies & Gentlemen» հոբելյանական նախագծին: Թողարկել է «Все пройдет» (2008թ.) ձայնասկավառակը, Մոսկվայի պետական էստրադային թատրոնում հանդես է եկել մենահամերգով, ապա մասնակցել է «You are a Superstar» (NTV) նախագծի եզրափակիչ գալահամերգին և ձայնագրել «If you love...» երգը՝ «Արտեֆակտ» ֆիլմի համար: Մասնակցել է Կոնստանտին Օրբելյանի Մոսկվայում և Արցախում կայացած համերգներին, Մինսկում հանդես է եկել որպես «Կարոտ» փառատոնի ժյուրիի անդամ: 2011թ. Մոսկվայի Կրեմլի պետական դահլիճում Մհերի հետ զուգերգով հանդես է եկել Առնո Բաբաջանյանի 90-ամյակին նվիրված համերգին: 2012թ. եղել է «Armenian Comedy Awards» նախագծի պատվավոր հյուրը, ապա ելույթ է ունեցել գերմանական «Հարվեստ» փառատոնում: 2012-13թթ «Արմենիա» հեռուստաընկերությամբ հանդես է եկել որպես «Հայաստանի ձայնը» երաժշտական նախագծի ժյուրիի անդամ և մարզիչ: 2013թ. Գյումրիի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում հանդես է եկել մենահամերգով:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար