Ստեփանոս Թոխաթցի

Բանաստեղծ, գրիչ

Վարդան Մեշտուճյան

Արձակագիր, պատմաբան, թարգմանիչ

Սիամանթո

Բանաստեղծ

Վեներա Հակոբյան

Դերասանուհի

Վահագն Դավթյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Զարեհ Մելքոնյան

Բանաստեղծ, դրամատուրգ

Աբել Սիմոնյան

Պատմաբան

Արթուր Այդինյան

Օպերային երգիչ

Մայք Քոնորս

Դերասան

Գեորգի Գարանյան

Սաքսոֆոնահար, կոմպոզիտոր

Պողոս Հայթայան

Արվեստաբան

Սիլվի Վարդան

Երգչուհի

Հրաչյա Քեշիշյան

Ռեժիսոր, պրոդյուսեր

Անդրանիկ Բերբերյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

 

 

 

 

ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1969թ. հուլիսի 7-ին, Լենինականում (այժմ` Գյումրի): Սովորել է տեղի յոթնամյա երաժշտական դպրոցի ջութակի բաժնում: 1991-95թթ սովորել է Երևանի թատերական արվեստի պետական ինստիտուտի դերասանական, 1996-2000թթ` ռեժիսորական ֆակուլտետում: 1992-96թթ աշխատել է Գյումրիի Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասան: 1996թ-ից Երևանի Ս.Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնի դերասան է: Խաղացած ներկայացումներն են` Վ.Շեքսպիրի «Լիր արքա», Ս.Կոսյանի «Գուցե փրկվենք», Ռ.Ծատուրյանի «Նոր դարի հեքիաթ», «Հեքիաթն է կանչում», «Ծուղակ», «44 աստիճանի վրա», Է.Ռոստանի «Ռոմանտիկները», Ռ.Լամուրեի «Ախ, կանայք, կանայք», Մ.Խերանյանի «Շխոնց Միհրան», Բ.Բրեխտի «Երեք գրոշանոց օպերա», Մանիեյի «Բլեզ», Ռ.Մարուխյանի «Ամենալավ տունը» և այլն: 2003թ-ից աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում` որպես ֆիլմերի կրկնօրինակող, 2008թ-ից` Երևանի Հ.Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում` որպես դերասան: Նկարահանվել է մի քանի հեռուստասերիալներում: Մասնակցել է մի շարք միջազգային փառատոների` Մոսկվայի «Արմյանո-Ռոսս» և այլն: 2000թ. «Գուցե Փրկվենք» ներկայացման համար Իրանի «Իրանզամին» թատերական փառատոնի ժամանակ արժանացել է 1-ին մրցանակին: Համազգային թատրոնում բեմադրել է Ե.Շվարցի «Կարմիր գլխարկ» և «Վիշապ» պիեսները: 2015թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար