Տիգրան Քելեկյան

Դիվանագետ, հավաքորդ

Գասպար Իփեկյան

Թատերական գործիչ

Սիրան Ալավերդյան

Դերասանուհի

Լեմվել Մարության

Թարգմանիչ, լրագրող

Հրաչյա Քոչար

Արձակագիր

Սուսաննա Մկրտչյան

Գեղանկարչուհի

Շավարշ Վարդանյան

Կինոօպերատոր, կինոռեժիսոր

Կարեն Քոչարյան

Հաղորդավար, ռեժիսոր

Արմեն Բադալյան

Օպերային երգիչ

Արևիկ Գևորգյան

Դերասանուհի, հաղորդավար

 

 

 

 

ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1986թ. մայիսի 8-ին Երևանում: 2003թ. ավարտել է Երևանի Ս.Գևորգյանի անվան թիվ 189 միջնակարգ դպրոցը: 2003-08թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դրամատիկական թատրոնի ռեժիսուրա բաժնում: 2006-11թթ աշխատել է Երևանի Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում` որպես դերասան: Ընդգրկված է եղել թատրոնի գրեթե բոլոր ներկայացումներում: Խաղացել է Պ.Զեյթունցյանի «Մեծ լռություն» (Վարդան), Պ.Սևակի «Անվերջ վերադարձ» (Ա քաղաքացի), Ս.Ստրատիևի «Մաքսիմալիստ» (Սաշո), «Ավտոբուս» (Սիրահար տղա), Հ.Մաթևոսյանի «Չեզոք գոտի» (Գյուղացի տղա) և մի շարք այլ ներկայացումներում: 2006թ. նկարահանվել է Ալբերտ Մկրտչյանի «Տխուր փողոցի լուսաբացը» գեղարվեստական ֆիլմում: 2008թ. խաղացել է Ճուտոի դերը` Տաթևիկ Ղափլանյանի բեմադրած «Իմ անուշ տղա» ներկայացման մեջ: 2011-13թթ դասավանդել է «Բում-բումիկ» մանկապատանեկան ստուդիայում, որտեղ բեմադրել է «Ամանորյա ժպիտ», «Լինում է չի լինում» և «Ձյունանուշի առևանգումը» ներկայացումները: 2011թ. Նորվեգիայում մասնակցել է «Ստելլա Պոլարիս» թատրոնի «Երբ մահացածները կենդանանում են» ներկայացմանը: Նույն թվականին խաղացել է «Վոյցեկ» մյուզիքլում: 2012թ. Լոնդոնում մասնակցել է թատերական թրեյնինգի, ապա վերադարձել Երևան և հիմնադրել «Էպսիդոն» թատերախումբը, որտեղ նաև հանդես է գալիս որպես դերասան և գեղարվեստական ղեկավար: Բեմադրել է Հ.Պինտերի «Հավաքածու», Ա.Բլոկի «Բալագանչիկ», Դ.Ֆոի «Չստացված գողություն» և այլ պիեսներ, Նար-Դոսի «Ես և Նա»-ն որպես ռոք օպերա: 2015թ. մասնակցել է Ռուսաստանի թատերական գործիչների միության կազմակերպած ամառային դպրոցին:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար