ԳՈՒՐԳԵՆ ԳԵՆ

Դերասան

18 դեկտեմբեր, 1906 - 4 մայիս, 1980

Գուրգեն Շահնազարով

Ծնվել է Մոսկվայում: 1927թ-ից սկսել է բեմական գործունեությունը Բաքվի թատրոններում: 1927-37թթ խաղացել է ռուսական թատրոններում: 1937թ-ից հաստատվել է Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում և կերտել է բազմաթիվ դերեր: Խաղացած ներկայացումներից են` Կ.Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան» (Տրուֆալդինո), Կ.Տրենյովի «Լյուբով Ցարովայա» (Շվանդիա, Պիկալով), Մ.Գորկու «Վասսա Ժելեզնովա» (Պրոխոր), «Ծերուկ» (Ծերուկ), Շիլլերի «Սեր և խարդավանք» (Վուրմ), Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Սաղաթել), «Մորգանի խնամին» (Մինթոև), «Չար ոգի» (Ոսկան), Ա.Արբուզովի «Իրկուտսկյան պատմություն» (Սերդյուկ) և այլն: 1949թ-ից խաղացել է նաև հայկական ֆիլմերում` «Առաջին սիրո երգը» (1958թ.), «Ճանապարհ դեպի կրկես» (1963թ.), «Կարինե» (1967թ.), «Քաոս» (1973թ.) և այլն: 1954թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 1975թ.` ՀՀ Պետական մրցանակի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար