Գաբրիել Նահապետյան

Բանասեր, հայագետ

Պողոս Զուրաբյան

Ճարտարապետ, ճարտարագետ

Մարիա Բերոյան

Դերասանուհի

Սոս Սոսյան

Դերասան

Ռուբեն Սանոյան

Դրամատուրգ, գրաքննադատ

Նոնա Գաբրիելյան

Գեղանկարչուհի, խեցեգործ

Տիգրան Արզումանյան

Քանդակագործ

Գրիգոր Գրիգորյան

Բալետի արտիստ

 

 

 

 

ԵՐՎԱՆԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

Դերասան

21 հոկտեմբեր, 1983 - 22 հոկտեմբեր, 2013

Ծնվել է Երևանում: Եղել է դերասան Ժակ Ենգիբարյանի որդին: 2000թ. ավարտել է Երևանի թիվ 171 միջնակարգ դպրոցը և Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնին կից ստուդիայի դերասանական բաժինը: 2006-11թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական բաժնում: Որպես դերասան աշխատել է Յոշկար-Օլա, Նիժնի Նովգորոդ, Մոսկվա քաղաքներում: 2004-13թթ աշխատել է Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում` որպես դերասան: Խաղացել է մի շարք ներկայացումներում` Ա.Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» (Չակի), Ն.Գոգոլի «Ռևիզորը» (Խլեստակով), Ա.Օստրովսկու «На всякого мудреца довольно простоты» (Գլումով), Ս.Եսենինի «Շահանե, դու իմ Շահանե» (Եսենին), Ա.Շիրվանզադեի «Մորգանի խնամին» (Ժորժ) և այլն: Բեմադրել է Մարդանի «Скандал без антракта», Գոլդոնի «Кьоджинские перепалки», Յախնտովի «Любовь со скелетом» ներկայացումները: Նկարահանվել է «Խեղճ Նաստյան», «Միշտ ասա միշտ», «Ջոկեր», «Տասնմեկ», «Լքյալները», «Երեք ընկեր», «Խաչագողի հիշատակարան», «Հրեշտակների դպրոց» հեռուստասերիալներում, «Քայլ ձիով» (2013թ.) ֆիլմում: 2013թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` որպես լավագույն դերասան: Մահացել է ավտովթարից` 30-ամյակի առավոտյան:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար