ԲՈՐԻՍ ՊԵՊԱՆՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1950թ. հուլիսի 16-ին, ՀՀ Ալավերդի քաղաքում: Ավարտել է Ս.Շահումյանի անվան ռուսական միջնակարգ դպրոցը և երաժշտական դպրոցի ջութակի բաժինը: 1968-72թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժնում: 1972թ-ից աշխատում է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Խաղացած ներկայացումներից են` Ա.Այվազյանի «Սեր աստղերի տակ» (Կարո), Ժ.Անանյանի «Տաքսի-տաքսի» (Հովիկ), «Մեր տան տերերը» (Կարո), Հ.Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» (Թափառնիկոս), «Մեծապատիվ մուրացկաններ» (Մանուկ աղա), Ջ.Պատրիկի «Տարօրինակ միսիս Սևիջը» (Տիտոս), Գ.Տեր-Գրիգորյանի «Ախ ներվեր, ներվեր» (Արշակ, Պարթև), Բ.Շոուի «Իմ չքնաղ լեդի» (Հարրի), Ֆիգերեյդոյի «Եզոպոս» (Քսանտոս), Ա.Նիկոլայի «Սեր մինչ ի մահ» (Բրունո), Վ.Շեքսպիրի «12-րդ գիշեր» (Մալվոլիո), Է.դե Ֆիլիպպոյի «Ֆիլումենա Մարտուրանո» (Սորիանո), Կ.Խոդիկյանի «Սիրային քառանկյունի» (Տղամարդ), Դ.Դեմիրճյանի «Նապոլեոն Կորկոտյան» (Բարեղամ) և այլն: Նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի «Լիրիկական երթ» և «Լենֆիլմ» կինոստուդիայի «Միլիցիայի սերժանտը» կինոնկարներում, հեռուստաթատրոնում: Երկար տարիներ վարել է գրական հաղորդումներ դպրոցականների համար: Հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, Բելգիայում, Հոլանդիայում և այլուր: 2002թ. ճանաչվել է «Տարվա լավագույն դերասան»` ստանալով ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ, իսկ միջազգային թատերական փառատոնում` Գրան Պրի: 2003թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար