Գարեգին Երիցյան

Բեմանկարիչ, դրամատուրգ

Սուրեն Արևշատյան

Մշակութային գործիչ, իրավաբան

Ժաննա Թովմասյան

Դերասանուհի

Մհեր Բեժանյան

Բանաստեղծ

Կարեն Գևորգյան

Կինոռեժիսոր, կինոօպերատոր

Մելանյա Աբովյան

Օպերային երգչուհի

Գարուշ Հարյանց

Բանաստեղծ, դրամատուրգ, բեմադրիչ

Արա Ղևոնդյան

Գեղանկարիչ

Մարիամ Ադամյան

Դերասանուհի

 

 

 

 

ԿԱՐԻՆԵ ԲՈՒՌՆԱԶՅԱՆ

Դերասանուհի

14 հունվար, 1959 - 24 մայիս, 2020

Ծնվել է Երևանում: Մինչ 7-րդ դասարան սովորել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում: Ավարտել է Երևանի Ա.Իսահակյանի անվան միջնակարգ դպրոցը: 1977-79թթ սովորել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոնին կից դերասանական ստուդիայում` Խորեն Աբրահամյանի արվեստանոցում: 1988թ-ից որպես դերասանուհի աշխատել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Խաղացել է մի շարք ներկայացումներում` Ժ.Ֆեյդոյի «Կասկածը կնոջ սրտում» (Օլիմպ), Կ.Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին» (Օրտենզիա), Ժ.Անանյանի «Տեր, մի թող մեզ անտեր» (Հարևանուհի), Ա.Ցագարելիի «Խանումի արարքները» (Թեկլե), Դ.Պսաֆասի «Պահանջվում է ստախոս» (Կուլա), Հ.Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» (Փահլևան), Ա.Այվազյանի «Չարենցի ուղղիչ տունը», Ժ.Վիլարի «Արթուրո Ուիի կարիերան, որ պիտի կանխվեր» (Իննա և քարտուղարուհի), Պ.Բոմարշեի «Խելահեղ օր» (Գոհար), Ա.Շիրվանզադեի «Ազգային գործիչ» (Հմայիլ), Սոլոգուբի «Քնքուշ սրտից պատուհաս» (Դարյա Սեմյոնովնա) և այլն: 1997-2005թթ «Բոհեմ» թատերախմբով շրջագայել է Եվրոպայում: Առաջին գեղարվեստական ֆիլմը եղել է Մոսկվայի պատվերով` «Թռիչքը սկսվում է գետնից», ինչպես նաև` «Մեծ քաղաքի փոքր պատմությունները»: Նկարահանվել է «Վերվարածները», «Գերդաստան», «Իմ տունը իմ ամրոցն է», «Մեր բակը 4», «Վեր կաց և քայլիր» և այլ հեռուստասերիալներում: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար