
Աթանաս Մերասյան
Մատենագիր

Ալեքսան Թամպուրի
Երաժիշտ

Ազնիվ Մնակյան
Դերասանուհի

Արամ Հայկազ
Արձակագիր

Կարապետ Մինասյան
Բեմանկարիչ

Գևորգ Ոսկանյան
Գեղանկարիչ

Ավո Ուվեզյան
Կոմպոզիտոր, գործարար

Մարտին Միքայելյան
Ճարտարապետ

Լևոն Թուխիկյան
Դերասան

Մելս Սանթոյան
Գրականագետ

Անայիս Ներսեսյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Վահագն Թևոսյան
Հեռուստալրագրող

Գևորգ Քեշիշյան
Պարող, պարուսույց
ԱԼԵՔՍԱՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ծնվել է 1982թ. նոյեմբերի 1-ին, ՀՀ Պռոշյան գյուղում: 1999թ. ավարտել է Երևանի Պ.Ղևոնդյանի անվան միջնակարգ դպրոցը: 2000-04թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում` թատրոնի և կինոյի դերասան մասնագիտությամբ: 2004թ-ից աշխատում է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան, 2012թ-ից` գլխավոր ռեժիսորի, 2015թ-ից` գեղարվեստական ղեկավարի օգնական: 2012թ-ից աշխատում է նաև թատրոնին կից Վ.Աճեմյանի անվան դրամատիկական ստուդիայում` որպես ուսումնական մասի վարիչ: Խաղացել է հետևյալ ներկայացումներում` Է.Օլբիի «Ամեն ինչ պարտեզում» (Չաք), Լ.Շանթի «Հին աստվածներ» (Վահևունի), Բ.Բրեխտի «Կովկասի կավճե շրջան» (Շալվա), Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Կարինյան), Ա.Պետրոսյանի «Ես մի ծառ եմ ծիրանի» (Աղասի, Լալ Երանոս), Ն.Բաերի «Դեպք մետրոյում» (Արթի Քոնորս), Պ.Զեյթունցյանի «Արշակ թագավոր» (Վահևունի), Վ.Ստեփանյանի «Մադագասկար» (Պանդա), Թ.Ուիլիամսի «Տրամվայ ցանկություն» (Միտչ) և այլն: 2015թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի: