ԲԱԲԿԵՆ ՉՈԲԱՆՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1977թ. հոկտեմբերի 9-ին, Լենինականում (այժմ` Գյումրի): 1994թ. ավարտել է տեղի թիվ 7 միջնակարգ դպրոցը: 1994-98թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում: 1999-2007թթ աշխատել է Գյումրիի Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Խաղացել է «Հեղնար աղբյուր» (Վարոս), «Հրեշը լուսնի վրա» (Արամ), «Կիլիկիո արքան» (Լևոն 7-րդ), «Մանչուկը և Կառլսոնը» (Կառլսոն) ներկայացումներում: Նույն տարիներին համատեղ աշխատել է նաև ԵԹԿՊԻ Գյումրիի մասնաճյուղում` որպես դերասանի վարպետության և բեմական խոսքի դասախոս, ինչպես նաև` Գյումրիի «Ցայգ» հեռուստաընկերությունում` որպես հաղորդավար: 2007թ-ից աշխատում է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասան: Խաղացել է մի շարք ներկայացումներում` «Ձուկն առանց ջրի կամ Suicid» (Երիտասարդ), Վ.Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» (Տիբալտ), «Մակբեթ» (Մակդուֆ), «Համլետ» (Բեռնարդո), Մ.Կամոլետտիի «Ախ, Աննա, Աննա կամ կրքոտ կիրակի» (Ռոբեր), Ի.Ժամյակի «Վճարովի պատրանք» (Պոլո), Պ.Սևակի «Անվերջ վերադարձ» (Նոր աշխատող) և այլն: 2015թ. արժանացել է Երևանի քաղաքապետարանի «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալլի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար