Ներսես Լամբրոնացի

Մատենագիր, փիլիսոփա, եկեղեցական գործիչ, բանաստեղծ

Հակոբ Գուրգեն

Գրող, լրագրող

Լազար Արտազով

Գեղանկարիչ

Ստեփան Տեր-Ավետիքյան

Արձակագիր, հրապարակախոս

Սարգիս Մանուկյան

Գրականագետ, թարգմանիչ

Վարդան Ատրյան

Արձակագիր, լրագրող

Դև

Բանաստեղծ, գեղանկարիչ

Սերո Աբրահամյան

Բանաստեղծ, արձակագիր

Եվա Ռիվաս

Երգչուհի

 

 

 

 

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ռեժիսոր, պրոդյուսեր

Ծնվել է 1972թ. հունիսի 5-ին, Երևանում: Ռեժիսոր Էռնեստ Մարտիրոսյանի և բեմադրող նկարիչ Լիդիա Գևորգյանի դուստրն է: 1989թ. ավարտել է Երևանի Չկալովի անվան միջնակարգ դպրոցը: 1989-94թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի մասսայական հանդիսությունների ռեժիսուրայի բաժնում: 1990-94թթ աշխատել և նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես ռեժիսորի օգնական: 1994-96թթ աշխատել է «Ա1+» հեռուստաընկերությունում` որպես ռեժիսոր, որտեղ իրականացրել է հեղինակային «Սինեմոնդ», ինչպես նաև Վահան Արծրունու հետ` «Արտ պրոմո» հաղորդաշարերը: 1996-99թթ աշխատել է «Ար» հեռուստաընկերությունում` որպես ռեժիսոր: Հեղինակել և իրականացրել է «Հո Էրդաս», «Կինոաշխարհ», «Տոմար» հաղորդումները: 1996թ. աշխատել է որպես երկրորդ ռեժիսոր «Դոկումենտալիստ» և «Բառաբա» ֆիլմերում և Մոսկվայում մասնակցել է Ն.Միխալկովի անվան կինոդպրոցի կողմից կազմակերպված դասընթացներին: 1996-97թթ մասնակցել է Արթուր Մեսչյանի «Երևան-Սիսիան-Կապան» տուրնեին` որպես կազմակերպիչ և ռեժիսոր: 1997-98թթ աշխատել է USAID կազմակերպության երևանյան մասնաճյուղում` որպես բարեգործական մասնաճյուղի ներկայացուցիչ: 1998թ. աշխատել է «Կինոճանապարհորդների» ակումբում` Յուրի Սենկեվիչի խմբում` որպես ռեժիսոր: 1998-2000թթ աշխատել է Մոսկվայում` «Մոսֆիլմ» կինոստուդիայում` Էլդար Ռյազանովի նկարահանման խմբում, մասնավորապես «Старые клячи» ֆիլմում` որպես ռեժիսորի օգնական, 1999-2001թթ` Արմեն Ջիգարխանյանի թատրոնում` որպես երկրորդ ռեժիսոր: 2001թ. եղել է ԱՄՆ երիտասարդ կինեմատոգրաֆիստների միության «Ճամփորդություն» ֆիլմի պրոդյուսերը: 2000-02թթ եղել է Վ.Չալդրանյանի «Լռության Սիմֆոնիա» ֆիլմի երկրորդ ռեժիսորը: 2002թ. Ֆրանսիայում, Սերժ Ավետիքյանի հրավերով, աշխատել է որպես ռեժիսոր և պրոդյուսեր, իսկ Մոսկվայում մասնակցել է ՌԴ մշակույթի նախարար Շվեդկոյի կողմից կազմակերպած կինեմատոգրաֆիստների միջազգային սիմպոզիումին: 2002-09թթ նկարահանել է շուրջ 50 տեսահոլովակ, որոնց մեծ մասը արժանացել է մրցանակների: Առավել հայտնի տեսահոլովակներից են` «Հորովել», «Գեթ մի գիշեր», «Մի երգիր», «Հայաստան», «100 տարի» և այլն: Զուգահեռ կազմակերպել է բազում մշակութային միջացառումներ, համերգներ, հանդես է եկել որպես մասսայական հանդիսությունների և համերգների կազմակերպիչ ու ռեժիսոր` «Գաուդեամուս» երիտասարդական փառատոն (2001-02թթ, Վահան Արծրունու հետ), երգիչ Անդրեի մենահամերգներ (2004թ., 2007թ.), Կիլիկիա նավի հրաժեշտի համերգը (2007թ.), «Էրեբունի-Երևան» տոնական միջոցառումների փակման հանդիսավոր արարողությունը, ամանորյա միջոցառումներ Երևանի Հանրապետության հրապարակում, «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի բացման և փակման հանդիսավոր արարողությունները (2007-09թթ), ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավները (1998թ., 2008թ.), մասնակցել է նախընտրական տեսահոլովակների և գովազդների նկարահանումներին, տարբեր մենահամերգներ Կիպրոսի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մոսկվայի հայկական համայնքների համար (2003-09թթ), «Sun Child» կինոփառատոն (2008-09թթ), Երևանում անցկացվող բռնցքամարտի միջազգային երիտասարդական առաջնության խաղերի բացման և փակման հանդիսավոր արարողություններ (2009թ.), Մ.Նովիկովի, Ա.Մայիլյանի և «Առսիկա» եռյակի մասնակցությամբ համերգը և այլն: 2007-09թթ աշխատել է «Շանթ», «Արմենիա», Հայաստանի հանրային հեռուստաընկերություններում` որպես մշակութային ծրագրերի կազմակերպիչ: 2007թ-ից հանդիսանում է գերմանահայ մշակութային կենտրոնի ներկայացուցիչը Երևանում: 2009-10թթ հանդիսացել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերի և տուրիզմի վարչության մշակույթի բաժնի պետը: Նկարահանել է «Հայր Մեր», «Ապրել եմ ուզում» ֆիլմերը, որոնք Ռուսաստանի «Святая Анна», Գերմանիայի «Բեռլինալե» և Հայաստանի «Ես եմ» փառատոներին արժանացել են մրցանակների: Արժանացել է բազմաթիվ մրցանակների, շնորհակալագրերի և պատվոգրերի ՀՀ նախագահական գրասենյակից, ՀՀ սպորտի և երիտասարդության, մշակույթի նախարարությունների կողմից: «Ես եմ» կինոփառատոնի կրկնակի, Հայկական երաժշտական և «Armenian Music Awards» մրցանակաբաշխությունների եռակի և հնգակի մրցանակակիր է: 2009թ. մոկովյան «Տաշիր» երաժշտական ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն ռեժիսոր» և «Տարվա լավագույն տեսահոլովակ» մրցանակներին: USAID-ի կողմից ստացել է հատուկ մրցանակ Խարբերդի մանկատան երեխաների մասին ֆիլմի նկարահանման համար: Ախթամարի լեգենդի հիման վրա նկարահանել է ֆիլմ և Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի հետ համատեղ` 8 մասանոց «Հույսի, հավատի և սիրո Արցախ» ֆիլմաշարը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար