Ստեփանոս Ագոնց

Հայագետ, աշխարհագրագետ, եկեղեցական գործիչ

Նինա Ղորղանյան

Օպերային երգչուհի

Թադեոս Էֆենդի

Երգահան, ջութակահար, քանոնահար

Ֆրեյդուն Աղալյան

Ճարտարապետ

Օննիկ Ավետիսյան

Գեղանկարիչ, արվեստաբան

Գոհար Ֆերմանյան

Գեղանկարչուհի

Ալեքսանդրու Շահիկյան

Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Գուրգեն Գաբրիելյան

Դերասան, ռեժիսոր

Զարեհ Մուրադյան

Բալետի արտիստ, պարուսույց

Վարդուհի Խաչատրյան

Օպերային երգչուհի

Աննա Մնացականյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ԼԵՎՈՆ ՇԱՐԱՖՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1947թ. փետրվարի 17-ին, Երևանում: Կոնցերտմայստեր Ռուզան Մուրադյանի ամուսինն է: 1965-70թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական և ռեժիսորական ֆակուլտետներում: 1970-72թթ աշխատել է Կիրովականի (այժմ` Վանաձոր) Հ.Աբելյանի անվան պետական թատրոնում: Բեմադրել է Ուստնովի և Տաբակովի «Ձյունանուշիկն ու 7 թզուկները», Ա.Պապայանի «Երևանյան վարդեր», Ֆրանկի «Շրջադարձ» պիեսները: 1972-2001թթ աշխատել է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրնում` որպես դերասան: Խաղացել է բազմաթիվ դերեր դասական և ժամանակակից հեղինակներից: Ներկայացումներից են` Վ.Շեքսպիրի «Համլետ» (Պոլոնիուս), «Ռոﬔո և Ջուլետ» (Կապուլետ), «Կարﬕր և սպիտակ վարդերի պատերազմը» (Բոֆֆորտ), «Ռիչարդ Երրորդ» (Հաստինգս), «Հուլիոս Կեսար» (Անտոնիուս), Ս.Ստատիևի «Ավտոբուս» (Խելացի), Պ.Զեյթունցյանի «Մեծ լռություն» (Ողուզ Բեյ), «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը» (Կայափա), Մ.Սովաժոնի «Չաո» (Մարտինե), Հ.Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» (Մանուկ աղա), Գ.Գորինի «Մոռանալ Հերոստրատին» (Տիսսաֆերն) և այլն: Նկարահանվել է ֆիլﬔրում` «Հեղկոﬕ նախագահը» (1977թ.), «Աստղային ամառ» (1978թ.), «Կյանքի լավագույն կեսը» (1979թ.), «Կիսակայարան» (1983թ.), «Կապիտան Առաքել» (1985թ.), «Մենավոր ընկուզենի» (1986թ.), «Քանի դեռ ապրում ենք» (1986թ.), «Շնչառություն» (1988թ.), «Ավտոբուս» (1988թ.), «Կարոտ» (1990թ.), «Որտե՞ղ էիր, մարդ աստծո» (1992թ.), «Լաբիրինթ» (1994թ.), «Մեր բակը 1» (1996թ.), «Հարսնացուն Ջերմուկից» (1997թ.), «Ընտրություն» (2003թ.) և այլն: 1987թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: 2001թ-ից բնակվում է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում, որտեղ խաղացել է ներկայացումներում, նկարահանվել հեռուստասերիալներում` «Էմիգրանտներ», «Լոս», «Մեղավորներ» և այլն:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար