Հակոբոս Պոզաճյան

Բառարանագիր

Ռոմանոս Սետեֆճյան

Դերասան, դրամատուրգ

Ստեփան Մամիկոնյան

Լրագրող, հրապարակախոս

Թլկատինցի

Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Մարո Զուրաբյան

Արձակագիր

Մանվել Բեգլարյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Ռուբեն Գևորգյանց

Կինոռեժիսոր

Լիպարիտ Ավետիսյան

Օպերային երգիչ

 

 

 

 

ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ

Դերասան, նկարիչ

Ծնվել է 1986թ. նոյեմբերի 25-ին, Երևանում: Դերասանուհի, նկարչուհի Լիդիա Գրիգորյանի ամուսինն է: 2003թ. ավարտել է Երևանի Հ.Թումանյանի անվան թիվ 32 միջնակարգ դպրոցը: 2004-09թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում` մուլտ-նկարիչ մասնագիտությամբ (Ստեփան Անդրանիկյանի արվեստանոց): 2004թ-ից աշխատում է Երևանի Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում` որպես դերասան: Խաղացել է Ս.Ստրատիևի «Ավտոբուս» (Սիրահարված տղա), Վ.Շեքսպիրի «Մակբեթ» (Լենոքս), , «Հուլիոս կեսար» (Քաղաքացի), Խ.Միլիանի «Ցիանակալիում…կաթով, կամ առանց կաթի» (Մարսիալ), Հ.Մաթևոսյանի «Չեզոք գոտի» (Թոռ), Պ.Զեյթունցյանի «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը» (Աշակերտ), «Կանգ առ, երկրագունդ» (Առլեկին), Վ.Սիգարևի «Արնախումի ընտանիքը» (Այցելու) և այլ ներկայացումներում: 2005թ-ից աշխատում է «Տատու Արտ» սրահում` որպես «տատու» նկարիչ, 2010թ-ից` տնօրենն է:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար