ԼԻԴԻԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դերասանուհի, նկարչուհի

Ծնվել է 1986թ. հոկտեմբերի 27-ին, Երևանում: Դերասան, նկարիչ Գագիկ Մկրտչյանի կինն է: Սովորել է Երևանի Բելինսկու անվան թիվ 38 միջնակարգ դպրոցում և Ա.Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում: 2003թ. ավարտել է Երևանի «Կոջոյան» կրթահամալիրը: 2003-08թթ սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի բաժնում: 2005թ-ից աշխատում է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացել է մի շարք ներկայացումներում` Վ.Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» (Ջուլիետ), «Տասներկուերրորդ գիշեր կամ... սիրուց են մեռնում» (Վիոլա), Մոլիերի «Դոն Ժուան» (Դոննա Աննա), Խ.Միլիանի «Ցիանակալիում…կաթով, կամ առանց կաթի» (Հուստինա), Ա.Խանդիկյանի և Լ.Մութաֆյանի «Ձուկն առանց ջրի կամ suicide» (Աղջիկ), Վ.Սիգարևի «Արնախումի ընտանիքը» (Այցելու), Պ.Զեյթունցյանի «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը» (Պարուհի), «Փարիզյան դատավճիռ» (Հասմիկ), Մ.Սովաժոնի «Չաո» (Սոֆի), Ռ.Կունի «Խորհրդականը, սիրուհին և... Դիակը» (Ջեյն Ուորզինգթոն),  և այլն: 2005թ-ից աշխատում է «Տատու արտ» սրահում` որպես «տատու» նկարիչ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար