
Էգազ Նորջուղայեցի
Աշուղ

Տիգրան Փեշտիմալճյան
Բժիշկ, հրապարակախոս

Հարություն Շամշինյան
Գեղանկարիչ

Վահան Տերյան
Բանաստեղծ

Եղիա Գասպարյան
Գեղանկարիչ, դրամատուրգ

Վազգեն Շուշանյան
Արձակագիր

Սիրան Սեզա
Արձակագիր, հրապարակախոս

Զորայր Միրզայան
Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Կարպիս Շամլյան
Դերասան

Անահիտ Թարյան
Բանաստեղծ, լրագրող

Հակոբ Թորգոմյան
Բաս-կիթառահար
ԼԻԴԻԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ծնվել է 1986թ. հոկտեմբերի 27-ին, Երևանում: Դերասան, նկարիչ Գագիկ Մկրտչյանի կինն է: Սովորել է Երևանի Բելինսկու անվան թիվ 38 միջնակարգ դպրոցում և Ա.Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում: 2003թ. ավարտել է Երևանի «Կոջոյան» կրթահամալիրը: 2003-08թթ սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի բաժնում: 2005թ-ից աշխատում է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացել է մի շարք ներկայացումներում` Վ.Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» (Ջուլիետ), «Տասներկուերրորդ գիշեր կամ... սիրուց են մեռնում» (Վիոլա), Մոլիերի «Դոն Ժուան» (Դոննա Աննա), Խ.Միլիանի «Ցիանակալիում…կաթով, կամ առանց կաթի» (Հուստինա), Ա.Խանդիկյանի և Լ.Մութաֆյանի «Ձուկն առանց ջրի կամ suicide» (Աղջիկ), Վ.Սիգարևի «Արնախումի ընտանիքը» (Այցելու), Պ.Զեյթունցյանի «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը» (Պարուհի), «Փարիզյան դատավճիռ» (Հասմիկ), Մ.Սովաժոնի «Չաո» (Սոֆի), Ռ.Կունի «Խորհրդականը, սիրուհին և... Դիակը» (Ջեյն Ուորզինգթոն), և այլն: 2005թ-ից աշխատում է «Տատու արտ» սրահում` որպես «տատու» նկարիչ: