Եղիա Մուշեղյան

Դիվանագետ, բանահավաք

Մադաթ Պետրոսյան

Արձակագիր

Արմեն Օհանյան

Պարուհի, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ

Արա Բեքարյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Ռայա Խասապետյան

Արձակագիր, լրագրող, թարգմանիչ

Արթուր Ասատրյան

Երաժիշտ, պրոդյուսեր

 

 

 

 

ԷՄՄԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դերասանուհի

11 հոկտեմբեր, 1921 - 18 մարտ, 2009

Ծնվել է Երևանում: Եղել է բեմադրիչ Հրաչյա Ղափլանյանի կինը: Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը, որտեղ նաև հաճախել է թատերական խմբակ: 1940թ. սովորել է Մոսկվայի Ռուբեն Սիմոնովի ղեկավարած Հայ կուլտուրայի տան երաժշտական ստուդիայում, 1945-46թթ` Երևանի թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Վաղարշ Վաղարշյանի արվեստանոցում: 1941-68թթ աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական, 1968-ից` Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոններում` որպես դերասանուհի: Եղել է թատրոնի հիմնադիրներից մեկը: Խաղացել է մի շարք ներկայացումներում` Գ.Յաղջյանի «Զոյա» (Զոյա), Գորբատովի «Հայրերի պատանեկությունը» (Տոնյա), Գայդարի «Թիմուրն ու նրա ջոկատը» (Թիմուր), Լավրենյովի «Բեկում» (Տատյանա), Վ.Շեքսպիրի «Ամառային գիշերվա երազը» (Օբերոն), Շիլլերի «Սեր և խարդավանք» (Լեդի Միլֆորդ), Ժ.Անույի «Մեդեա» (Մեդեա), Ե.Օտյանի «Սեր և ծիծաղ» (Նեմզար), Է.դե ֆիլիպպոյի «Ֆիլումենա Մարտուրանո» (Ֆիլումենա), Հ.Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» (Մարթա), Պ.Զեյթունցյանի «Աստվածների կանչը» (Թագուհի), Վիշնևսկու «Լավատեսական ողբերգություն» (Կոմիսար), Սայմոնի «Ոտաբոբիկ` զբոսայգում» (Իթլ), Ֆ.Դոստոևսկու «Խաղամոլը» (Անտոնիդա Վասիլևնա) և այլն: 1975թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 1982թ.` ՀՀ Պետական մրցանակի: Մահացել է Երևանում: