Հրանտ Ասատուր

Բանասեր, գրաքննադատ

Գևորգ Ալթունյան

Գրականագետ, թարգմանիչ, դրամատուրգ

Ռուբեն Նաքյան

Քանդակագործ

Մկրտիչ Խերանյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Թուշիկ Խաչատրյան

Օպերային երգչուհի

Լևոն Մադոյան

Դուդուկահար

Երվանդ Մանարյան

Դերասան, բեմադրիչ, կինոսցենարիստ

Կլարա Թերզյան

Արձակագիր, լրագրող

Էդման Այվազյան

Գեղանկարիչ

Մարի-Ռոզ Աբուսեֆյան

Դերասանուհի, բեմադրիչ

Ալեքսանդր Ադաբաշյան

Դերասան, գեղանկարիչ

Վարդան Թովմասյան

Քանդակագործ

Արա Նազարեթյան

Արձակագիր

Ասատուր Բալջյան

Օպերային երգիչ

Վազգեն Ֆիշյան

Հաղորդավար

 

 

 

 

ԺԵՆՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Դերասանուհի

26 հուլիս, 1931 - 4 նոյեմբեր, 2021

Ծնվել է Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 3 իգական դպրոցը, 1953թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: Նույն թվականին, Հրաչյա Ղափլանյանի հրավերով, ընդունվել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոն` որպես դերասանուհի: Կերտել է շուրջ 150 թատերական դեր: 1965թ. ընտրվել է Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր: 1995թ. մեկնել է Լոնդոն, որտեղ Թահթայան ազգային վարժարանում դասավանդել է հայ գրականություն և գեղարվեստ, բեմադրել բազմաթիվ ներկայացումներ: 1996թ. անգլիական բեմում խաղացել է Մարիամի դերը «Դատավճիռ» ներկայացման մեջ, ի դեպ` անգլերեն լեզվով և արժանացել մամուլի ու հասարակության բարձր գնահատականին: 1997-2002թթ Լոնդոնի հայ համայնքում զբաղվել է հասարակական գործունեությամբ: 2006թ. վերադարձել է Երևան ու խաղացել Վենաբլի «Անսպասելիորեն անցյալ ամռանը» (Ուիլյամս), «Սիրո և մենության միջև» (Աննա Հաթավեյ) ներկայացումներում: 2008թ. Հայաստանի թատերական գործիչների միության բեմում հանդես է եկել Տատիկի դերում` Օլբիի «Ամերիկյան երազանքում» պիեսում: 2009թ-ից խաղացել է Լյուսի Կուպերի դերը` Դելմարի «Հիշիր վաղվա օրդ» խաղացանկային ներկայացման մեջ: Խաղացել է նաև ռադիո և հեռուստաթատրոնում: Արժանացել է բազմաթիվ մեդալների և պատվոգրերի: 1976թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2011թ.` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2012թ.` ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: Մահացել է Լոնդոնում: