Տիգրան Քելեկյան

Դիվանագետ, հավաքորդ

Գասպար Իփեկյան

Թատերական գործիչ

Սիրան Ալավերդյան

Դերասանուհի

Լեմվել Մարության

Թարգմանիչ, լրագրող

Հրաչյա Քոչար

Արձակագիր

Սուսաննա Մկրտչյան

Գեղանկարչուհի

Շավարշ Վարդանյան

Կինոօպերատոր, կինոռեժիսոր

Կարեն Քոչարյան

Հաղորդավար, ռեժիսոր

Արմեն Բադալյան

Օպերային երգիչ

Արևիկ Գևորգյան

Դերասանուհի, հաղորդավար

 

 

 

 

ԺԵՆՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1931թ. հուլիսի 26-ին, Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 3 իգական դպրոցը, 1953թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: Նույն թվականին, Հրաչյա Ղափլանյանի հրավերով, ընդունվել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոն` որպես դերասանուհի: Կերտել է շուրջ 150 թատերական դեր: 1965թ. ընտրվել է Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր: 1995թ. մեկնել է Լոնդոն, որտեղ Թահթայան ազգային վարժարանում դասավանդել է հայ գրականություն և գեղարվեստ, բեմադրել բազմաթիվ ներկայացումներ: 1996թ. անգլիական բեմում խաղացել է Մարիամի դերը «Դատավճիռ» ներկայացման մեջ, ի դեպ` անգլերեն լեզվով և արժանացել մամուլի ու հասարակության բարձր գնահատականին: 1997-2002թթ Լոնդոնի հայ համայնքում զբաղվել է հասարակական գործունեությամբ: 2006թ. վերադարձել է Երևան ու խաղացել Վենաբլի «Անսպասելիորեն անցյալ ամռանը» (Ուիլյամս), «Սիրո և մենության միջև» (Աննա Հաթավեյ) ներկայացումներում: 2008թ. Հայաստանի թատերական գործիչների միության բեմում հանդես է եկել Տատիկի դերում` Օլբիի «Ամերիկյան երազանքում» պիեսում: 2009թ-ից խաղացել է Լյուսի Կուպերի դերը` Դելմարի «Հիշիր վաղվա օրդ» խաղացանկային ներկայացման մեջ: Խաղացել է նաև ռադիո և հեռուստաթատրոնում: Արժանացել է բազմաթիվ մեդալների և պատվոգրերի: 1976թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2011թ.` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2012թ.` ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար