Թադևոս Ջիլավյան

Արձակագիր

Հովհաննես Կարայան

Բանաստեղծ, թարգմանիչ

Ալբերտ Ասլյան

Գեղանկարիչ

Ժան Տեր-Մերկերյան

Ջութակահար

Ջեմմա Կարագյոզյան

Դերասանուհի

Սասուն Պասկևիչյան

Կոմպոզիտոր, բանաստեղծ

Նորիկ Լևոնյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Սոս Պետրոսյան

Կրկեսի արտիստ, բեմադրիչ

Արթուր Օշականցի

Գեղանկարիչ

Ռուբեն Սաֆրաստյան

Արևելագետ, պատմաբան

Գրետա Բագիյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ԼԵՅԼԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դերասանուհի

2 մայիս, 1930 - 30 ապրիլ, 2015

Ծնվել է Ռուսաստանի Կրասնոդարի մարզում: Եղել է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի եղբոր դուստրը: Առաջին ամուսինը եղել է նկարիչ Ռաֆայել Բաբայանը: Ստացել է երաժշտական կրթություն, որից հետո շարունակել է ուսումը Մոսկվայի Ե.Վախթանգովի թատրոնին կից ուսումնարանում: Սովորել է նաև Երևանի գեղավեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժնում` Վաղարշ Վաղարշյանի արվեստանոցում: 1956թ-ից խաղացել է Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, որտեղ կերտել է շուրջ 150 դեր: Խաղացած ներկայացումներից են` «Հեքիաթ սիրո մասին» (Բարտարա), Ա.Ցագարելիի «Խանումա» (Խանումա), «Արտասահմանցի փեսացուն» (Փեփրոն), «Հերակլեսի 13-րդ սխրանքը» (Աֆրոդիտե), «Հնաոճ կատակերգություն» (Լիդիա Վասիլևնա), Գ.Գորինի «Հիշատակի աղոթքը» (Գոլդա), Բրիկերի և Լասեգի «Ախ, այդ ֆրանսիական հնարքները» (Մաթիլդա), Ա.Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» (Կոմսուհի Խլյոստովա), Լ.Շանթի «Ինկած բերդի իշխանուհին» (Սաբեթ), Գ.Սունդուկյանի «Քանդած օջախ» (Խախո), Ա.Օստրովսկու «Իմաստունն էլ երբեմն լինում է միամիտ» (Տուրուսինա), Ն.Պտուշկինայի «Օտարի մոմերի ներքո» (Ալեքսանդրա Դմիտրիևնա) և այլն: Դասավանդել է նաև թատրոնին կից դերասանական ստուդիայում: 2000թ. առաջինն է արժանացել ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակին` թատերական արվեստում ունեցած մեծ ավանդի համար: 1976թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2004թ.` ժողովրդական արտիստի կոչման, 2007թ.` ՀՀ մշակույթի նախարարության և ՀԹԳՄ ոսկե մեդալների, ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: Մահացել է Երևանում: