Արա Վրույր

Դերասան, լուսանկարիչ

Հատիկ Ազիզյան

Պատմաբան, լրագրող

Էվերտ Պայազատ

Կինոգետ, կինոսցենարիստ

Դանիել Երաժիշտ

Ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ

Թովմաս Պողոսյան

Երգիչ, բանահավաք

Նաիրա Շահիրյան

Դերասանուհի, հաղորդավար

Մանու Իրիցյան

Հաղորդավար, լրագրող

Նաիրա Կոլոզյան

Դերասանուհի

 

 

 

 

ՌԱՖԱՅԵԼ ՋՐԲԱՇՅԱՆ

Բեմադրիչ

2 հուլիս, 1923 - 16 հունվար, 2019

Ծնվել է Կիսլավոդսկում: Սովորել է Թիֆլիսի պետական մանկավարժական ինստիտուտի ռուսաց բանասիրության բաժնում: 1949թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը` Վավիկ Վարդանյանի արվեստանոցը: Եղել է ֆակուլտետի առաջին շրջանավարտը: Դասավանդել է Երևանի դպրոցներում: 1955-69թթ աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես բեմադրիչ: Բեմադրել է Պ.Մասկանիի «Գեղջկական ասպետություն», Հ.Ստեփանյանի «Լուսաբացին» (Արմեն Գուլակյանի հետ), Ռուբինշտեյնի «Դևը», Ա.Հարությունյանի «Սայաթ-Նովա» և այլ ստեղծագործություններ: 1971-72թթ եղել է Վանաձորի Հ.Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը, 1975-90թթ` Արտաշատի Ա.Խարազյանի անվան և միջշրջանային թատրոնների գեղարվեստական խորհրդատուն: 1956թ-ից դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, որտեղ 1984-98թթ եղել է ամբիոնի վարիչ, 1994-98թթ` պրոռեկտոր (1986թ-ից՝ պրոֆեսոր): Նրա ջանքերով ինստիտուտում ստեղծվել է ռեժիսուրայի ամբիոնը և բեմանկարչության բաժինը: Նրա աշակերտներից են եղել հետագայի բազմաթիվ դերասաններ, հաղորդավարներ, թատրոնների գեղարվեստական ղեկավարներ, բեմադրիչներ, ժողովրդական արտիստներ: Գրել է բազմաթիվ մասնագիտական հոդվածներ, խոհեր, գրքեր, կատարել է թարգմանություններ: 1985թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2008թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար