
Զաքարիա Կապրուշյան
Արձակագիր, բառարանագիր

Մկրտիչ Պեշիկթաշլյան
Բանաստեղծ, դրամատուրգ

Հակոբ Վարդովյան
Բեմադրիչ, դերասան

Լևոն Խանսանամյան
Արձակագիր

Շուշանիկ Կուրղինյան
Բանաստեղծ

Լյուբով Վոյնովա-Շիկանյան
Բալետի արտիստ, պարուսույց

Արմինե Կալենց
Գեղանկարչուհի

Սուրեն Պիպոյան
Գեղանկարիչ

Աշոտ Սուքիասյան
Լեզվաբան

Հովհաննես Շարամբեյան
Գեղանկարիչ

Արմեն Համբարձումյան
Դերասան, պրոդյուսեր
ՄԱՐԳՈ ՄՈՒՐԱԴՅԱՆ

9 սեպտեմբեր, 1927 - 28 ապրիլ, 2016
Ծնվել է Վրաստանի Ախալցխա քաղաքում: Եղել է ճարտարապետ Ջիմ Թորոսյանի կինը: 1934թ. տեղափոխվել է Երևանում: 1949թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: 1949թ-ից, Արմեն Գուլակյանի հրավերով, աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասանուհի: Աչքի է ընկել դրամատիկական, կեցաղային, բնութագրական դերերով: Խաղացած ներկայացումներից են` Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Դեզդեմոնա), «Լիր արքա» (Կորդելիա), Ա.Չեխովի «Բալենու այգի» (Անյա), Ա.Շիրվանզադեի «Քաոս» (Շուշանիկ), «Նամուս» (Սուսան), Ֆ.Դոստոևսկու «Ապուշը» (Ագլայա), Ժ.Անանյանի «Իմ տունը քո տունը չէ» (Նուշիկ), Պ.Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն» (Անահիտ), Դ.Դեմիրճյանի «Վարդանանք» (Անահիտ), Ֆ.Լորկայի «Բերնարդա Ալբայի տունը» (Մագդալինա), Լ.Տոլստոյի «Կենդանի դիակ» (Ելիզավետա), Ս.Հարությունյանի «Դատավորը» (Նազենի), Մ.Պանյոլի «Տոպազ» (Սյուզի), Միլլերի «Բոլորը իմ որդիներն են» (Լիդա Լյուբ) և այլն: Նկարահանվել է մի շարք ֆիլմերում` «Տժվժիկ» (1961թ.), «Կրակ» (1963թ.), «Շրթներկ համար 4» (1964թ.), «Համագյուղացիներ» (1974թ.), «Արևիկ» (1978թ.), «Արահետ» (2005թ.) և այլն: Մասնակցել է ռադիո և հեռուստաբեմադրությունների (Գ.Խուգաևի «Անդրոն և Սանդրոն», Մ.Սովաժոնի «Չաո» և այլն): Արժանացել է բազմաթիվ պետական պարգևների ու պատվոգրերի, 1956թ.` ՀՀ Պետական մրցանակի, 1961թ.` Հայաստանի վաստակավոր, 1978թ.` ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: