Բեգլար Ամիրջանյան

Օպերային երգիչ

Տիրան Կարապետյան

Գեղանկարիչ

Ժիրայր Վարդանյան

Կինոօպերատոր

Սիլվա Մինասյան

Բալետի արտիստ

Աշոտ Սահրատյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Աշխեն Աբազյան

Բանաստեղծ, արձակագիր

Ռուբեն Մանուկյան

Գեղանկարիչ

Ալեն Բերբերյան

Կինոռեժիսոր, կինոսցենարիստ

Դավիթ Բաբախանյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Ելենա Արշակյան

Կինոռեժիսոր

Արա Առաքելյան

Սաքսոֆոնահար

 

 

 

 

ՄԱՐԳՈ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դերասանուհի

9 սեպտեմբեր, 1927 - 28 ապրիլ, 2016

Ծնվել է Վրաստանի Ախալցխա քաղաքում: Եղել է ճարտարապետ Ջիմ Թորոսյանի կինը: 1934թ. տեղափոխվել է Երևանում: 1949թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: 1949թ-ից, Արմեն Գուլակյանի հրավերով, աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասանուհի: Աչքի է ընկել դրամատիկական, կեցաղային, բնութագրական դերերով: Խաղացած ներկայացումներից են` Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Դեզդեմոնա), «Լիր արքա» (Կորդելիա), Ա.Չեխովի «Բալենու այգի» (Անյա), Ա.Շիրվանզադեի «Քաոս» (Շուշանիկ), «Նամուս» (Սուսան), Ֆ.Դոստոևսկու «Ապուշը» (Ագլայա), Ժ.Անանյանի «Իմ տունը քո տունը չէ» (Նուշիկ), Պ.Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն» (Անահիտ), Դ.Դեմիրճյանի «Վարդանանք» (Անահիտ), Ֆ.Լորկայի «Բերնարդա Ալբայի տունը» (Մագդալինա), Լ.Տոլստոյի «Կենդանի դիակ» (Ելիզավետա), Ս.Հարությունյանի «Դատավորը» (Նազենի), Մ.Պանյոլի «Տոպազ» (Սյուզի), Միլլերի «Բոլորը իմ որդիներն են» (Լիդա Լյուբ) և այլն: Նկարահանվել է մի շարք ֆիլմերում` «Տժվժիկ» (1961թ.), «Կրակ» (1963թ.), «Շրթներկ համար 4» (1964թ.), «Համագյուղացիներ» (1974թ.), «Արևիկ» (1978թ.), «Արահետ» (2005թ.) և այլն: Մասնակցել է ռադիո և հեռուստաբեմադրությունների (Գ.Խուգաևի «Անդրոն և Սանդրոն», Մ.Սովաժոնի «Չաո» և այլն): Արժանացել է բազմաթիվ պետական պարգևների ու պատվոգրերի, 1956թ.` ՀՀ Պետական մրցանակի, 1961թ.` Հայաստանի վաստակավոր, 1978թ.` ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար