Նիկողայոս Արղության

Պետական, մշակութային գործիչ

Զապել Պոյաճյան

Գեղանկարչուհի, արձակագիր, դրամատուրգ

Վահագն Գրիգորյան

Արձակագիր, թարգմանիչ

Հրաչյա Բեյլերյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Մարինե Պետրոսյան

Դերասանուհի

Աշոտ Մուրադյան

Լուսանկարիչ

Արտակ Հերիքյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԱԵԼԻՏԱ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ

Հաղորդավար, լրագրող

Ծնվել է 1989թ. հուլիսի 8-ին, Երևանում: 2005թ. ավարտել է Երևանի Հ.Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցը: 2006-12թթ սովորել է հայ-ռուսական սլավոնական համալսարանի լրագրության ֆակուլտետում` ավարտելով նաև մագիստրատուրան: 2005-06թթ աշխատել է «Ինտերնյուս» կազմակերպության պատրաստած «Մենք ենք» ծրագրում: 2006թ. համագործակցել է «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի հետ, պատրաստել ռեպորտաժներ ռուսական ռադիոեթերի համար: 2006-07թթ Վրաստանում մասնակցել է վավերագրության դասընթացների, որոնց արդյունքում նկարահանել է Թբիլիսիսում միջազգային փառատոնին մասնակցած «Ճայը» վավերագրական ֆիլմը: 2008-11թթ աշխատել է «Բանաձև» ընկերության «Ավել-պակաս», «Հատուկ ռեպորտաժ», «Եվրոպական բանաձև» ծրագրերում` որպես լրագրող: 2011թ. համագործակցելով հայաստանյան «Ինտերնյուս»-ի ու Ստամբուլում գործող Cam Film ընկերության հետ` նկարահանել է ֆիլմ լուսանկարիչ Արա Գյուլերի մասին` նրա հետ հանդիպումներ ունենալով Ստամբուլում: 2011-12թթ աշխատել է «Արմնյուզ» հեռուստաընկերությունում` որպես հաղորդավար, լրագրող: 2012-13թթ աշխատել է «Դոմինո» ընկերությունում` որպես լրագրող և հաղորդավար, պատրաստել հեղինակային «Թոփ Տես» հաղորդումը, որը եթեր էր հեռարձակվում «ATV» հեռուստաալիքով և «ՓոփԱրտ» հաղորդումը` «Լայմ» հեռուստաալիքով հեռարձակվող: 2013թ-ից աշխատում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում, 2013-14թթ սոցիալական թեմաներով ռեպորտաժ–ֆիլմեր է պատրաստել «Մարդը և մարդիկ» հաղորդման համար: 2013թ. մասնակցել է Սանկտ-Պետերբուրգում անցկացվող «Երիտասարդ լրագրողների ֆորումին» և նկարահանել «Մենավորի տունը» վավերագրական ֆիլմը Էրմիտաժի մասին: 2014թ-ից եղել է «Մասնագիտությունը` լրագրող» հեղինակային հաղորդման լրագրողն ու հաղորդավարը: 2018թ-ից Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ վարում է «Եկեք հասկանանք» հաղորդումը: