Ստեփանոս Ագոնց

Հայագետ, աշխարհագրագետ, եկեղեցական գործիչ

Նինա Ղորղանյան

Օպերային երգչուհի

Թադեոս Էֆենդի

Երգահան, ջութակահար, քանոնահար

Ֆրեյդուն Աղալյան

Ճարտարապետ

Օննիկ Ավետիսյան

Գեղանկարիչ, արվեստաբան

Գոհար Ֆերմանյան

Գեղանկարչուհի

Ալեքսանդրու Շահիկյան

Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Գուրգեն Գաբրիելյան

Դերասան, ռեժիսոր

Զարեհ Մուրադյան

Բալետի արտիստ, պարուսույց

Վարդուհի Խաչատրյան

Օպերային երգչուհի

Աննա Մնացականյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆ

Բեմադրիչ

Ծնվել է 1959թ. հուլիսի 3-ին, Երևանում: Բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի և դերասանուհի Գալյա Նովենցի որդին է, դերասանուհի Լարիսա Ղևոնդյանի ամուսինը: 1976թ. ավարտել է Լենինականի (այժմ` Գյումրի) Պուշկինի անվան թիվ 6 միջնակարգ դպրոցը, 1982թ.` Մոսկվայի Լունաչարսկու անվան թատերարվեստի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը: 1984-89թթ գլխավորել է Կապանի Ա.Շիրվանզադեի անվան, 1989-96թթ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան պետական թատրոնները: 1997թ-ից ղեկավարում է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնը: Ավելի քան 100 ներկայացումների հեղինակ է: Մասնակցել է բազմաթիվ միջազգային թատերական փառատոների և արժանացել գլխավոր մրցանակների: Բեմադրել է Վ.Պետրոսյանի «Նամակներ պատանեկության կայարաններից», Սոֆոկլեսի «Անտիգոնե», Վ.Շեքսպիրի «Համլետ», Դ.Դեմիրճյանի «Քաջ Նազար», Արիստոֆանեսի «Ամպեր», Պ.Զյուսկինդի «Կոնտրաբաս», Կ.Խոդիկյանի «Երկրորդ կտակը», Ա.Վոլոդինի «Օֆելյա», Է.Ռաձինսկու «Ներոն և Սենեկա», Ա.Չեխովի «Ես եմ ճայը» և այլ ներկայացումներ: 1994թ. նկարահանել է «Վերջնագիծ» լիամետրաժ խաղարկային ֆիլմը: 1998թ. Կ.Օստրովսկու անվան թատրոնում բեմադրել է Սոֆոկլեսի «Անտիգոնե» պիեսը: 2003թ. Մակեդոնիայի «Ստոբի» ամֆիթատրոնում բեմադրել է Արիստոֆանեսի «Ամպեր» ներկայացումը: 2004թ. հիմնադրել և գլխավորում է Թատրոնի միջազգային ինստիտուտի ՅՈՒՆԵՍԿՈ-ի հայաստանյան ազգային կենտրոնը: 2005թ. ԱՄՆ պետքարտուղարության «Միջազգային այցելու» ծրագրով այցելել է ԱՄՆ: 2004թ. բեմադրել է Կ.Խոդիկյանի «Երկրորդ կտակը» ներկայացումը` ամերիկացի դերասանուհի Էլիզաբեթ Հեսսի և գերմանացի դերասանուհի Բեատե Էհլերսի մասնակցությամբ, որը խաղացվում էր միաժամանակ անգլերեն և գերմաներեն լեզուներով: 2006թ. բեմադրել է Վ.Շեքսպիրի «...և օրինավոր բանտ:» ներկայացումը, որում ընդգրկված էին դերասաններ 10 երկրներից, և նրանցից յուրաքանչյուրը խաղում էր իր մայրենի լեզվով: 2006թ. Թբիլիսիի Ռուսթավելու անվան ազգային ակադեմիական և Մակեդոնիայի Վելեսի «Յորդան Ձինոտ» թատրոններում բեմադրել է «Տրակտատ թաշկինակի մասին» ներկայացումը: 2007թ. Կիևի Ֆրանկոյի անվան ազգային թատրոնում բեմադրել է «Լինել» ներկայացումը: 2007թ-ից Հայաստանի թատերական գործիչների միության նախագահն է: 2010թ. Մոսկվայի Ա.Չեխովի անվան փառատոնի պատվերով բեմադրել է «Ես եմ ճայը», 2012թ. Ուլյանովսկի Գոնչարովի անվան թատրոնում` Ա.Վամպիլովի «Գավառական անեկդոտները» ներկայացումները: Երևանյան միջազգային թատերական «Արմմոնո» և Շեքսպիրյան փառատոների հիմնադիրն ու տնօրենն է: Արժանացել է մի շարք միջազգային թատերական մրցանակների, պարգևների: 2006թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2012թ. և 2013թ.` ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար