Ղևոնդ Հովնանյան

Բանասեր, լեզվաբան, թարգմանիչ

Զարմայր Մսերյան

Հրապարակախոս, լրագրող

Էդուարդ Դայան

Ջութակահար

Նունե Աղբալյան

Գեղանկարչուհի

Պետո Պողոսյան

Գեղանկարիչ

Էվա Ոսկանյան

Դաշնակահար, երգչուհի

 

 

 

 

ԷԴՈՒԱՐԴ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ջութակահար

Ծնվել է  1947թ. մայիսի 2-ին, Երևանում: 1965թ. ավարտել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական հատուկ դպրոցը: Նույն թվականին դարձել է Կովկասյան ջութակահարների մրցույթի դափնեկիր: 1970թ. ավարտել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժինը: Դարձել է բազմաթիվ մրցույթների ու փառատոների դափնեկիր և հաղթող: 1967թ. դարձել է լեհական Վենյավսկու, 1969թ.` Ֆրանսիայի Ժան Տիբոյի անվան ջութակահարների միջազգային մրցույթների դափնեկիր: 1970թ. հրավիրվել է «Կոմիտաս» կվարտետ` որպես 2-րդ ջութակահար, իսկ 1976թ-ից հանդիսանում է կվարտետի գեղարվեստական ղեկավարն ու առաջին ջութակահարը: Հյուրախաղերով եղել է աշխարհի ավելի քան 50 երկրում: 1988-2000թթ դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որտեղ 1988-96թթ եղել է ամբիոնի վարիչ, 1996թ-ից` նվագախմբային ֆակուլտետի դեկանը (1987թ-ից՝ պրոֆեսոր): Եղել է տեղական և միջազգային բազմաթիվ մրցույթների ժյուրիի անդամ: 1984թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 1985թ.` ՀՀ Պետական մրցանակի, 2010թ.՝ ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի, 2014թ.՝ Երևանի պատվավոր քաղաքացու կոչման, 2019թ.` ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանի:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար