Թադևոս Ավետումյան

Արձակագիր, թարգմանիչ

Սերովբե Թագվորյան

Հրապարակախոս, պետական գործիչ

Ալեքսան Պեզճյան

Մանկավարժ, բնագետ

Ամիրան Մանդինյան

Դերասան, թարգմանիչ

Վահագն Ստամբոլցյան

Երգեհոնահար

Հակոբ Ազիզյան

Դերասան, բեմադրիչ

Աբրահամ Տերյան

Բանասեր, հայագետ

Արա Գևորգյան

Կոմպոզիտոր, երաժիշտ

Նարինե Անանիկյան

Օպերային երգչուհի

Էրիկ Անթառանյան

Հաղորդավար, պրոդյուսեր

Արթուր Աղաբեկյան

Հաղորդավար

 

 

 

 

ԷԴՈՒԱՐԴ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ջութակահար

Ծնվել է  1947թ. մայիսի 2-ին, Երևանում: 1965թ. ավարտել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական հատուկ դպրոցը: Նույն թվականին դարձել է Կովկասյան ջութակահարների մրցույթի դափնեկիր: 1970թ. ավարտել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժինը: Դարձել է բազմաթիվ մրցույթների ու փառատոների դափնեկիր և հաղթող: 1967թ. դարձել է լեհական Վենյավսկու, 1969թ.` Ֆրանսիայի Ժան Տիբոյի անվան ջութակահարների միջազգային մրցույթների դափնեկիր: 1970թ. հրավիրվել է «Կոմիտաս» կվարտետ` որպես 2-րդ ջութակահար, իսկ 1976թ-ից հանդիսանում է կվարտետի գեղարվեստական ղեկավարն ու առաջին ջութակահարը: Հյուրախաղերով եղել է աշխարհի ավելի քան 50 երկրում: 1988-2000թթ դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որտեղ 1988-96թթ եղել է ամբիոնի վարիչ, 1996թ-ից` նվագախմբային ֆակուլտետի դեկանը (1987թ-ից՝ պրոֆեսոր): Եղել է տեղական և միջազգային բազմաթիվ մրցույթների ժյուրիի անդամ: 1984թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 1985թ.` ՀՀ Պետական մրցանակի, 2010թ.՝ ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի, 2014թ.՝ Երևանի պատվավոր քաղաքացու կոչման:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար