Զաքարիա Կապրուշյան

Արձակագիր, բառարանագիր

Մկրտիչ Պեշիկթաշլյան

Բանաստեղծ, դրամատուրգ

Հակոբ Վարդովյան

Բեմադրիչ, դերասան

Լյուբով Վոյնովա-Շիկանյան

Բալետի արտիստ, պարուսույց

Արմինե Կալենց

Գեղանկարչուհի

Սուրեն Պիպոյան

Գեղանկարիչ

Արմեն Համբարձումյան

Դերասան, պրոդյուսեր

 

 

 

 

ԳԵՎՈՐԳ ԱՇՈՒՂՅԱՆ

Դերասան

5 հունվար, 1911 - 21 մարտ, 2006

Ծնվել է Թիֆլիսում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1927-29թթ սովորել է Թիֆլիսի հայկական դրամատիկական թատրոնին կից թատերական ստուդիայում, 1935-37թթ` Մոսկվայի հայկական կուլտուրայի տանը կից դրամատիկական ստուդիայում: 1934-39թթ աշխատել է Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնում` որպես դերասան: Այդ շրջանում խաղացած ներկայացումներից են` Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորներ» (Նեզնամով), Մ.Քոչարյանի «Կույր երաժիշտ» (Ալեքսանդր), Գ.Սունդուկյանի «Խաթաբալա» (Մասիսյան) և այլն: 1939թ. տեղափոխվել է Երևան և աշխատանքի անցել Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան: Խաղացած ներկայացումներից են` Շիլլերի «Սեր և խարդավանք» (Ֆերդինանդ), Վ.Շեքսպիրի «Համլետ» (Լաերտ), Պոպովի «Ընտանիք» (Վոլոդյա Ուլյսւնով), Օվչիննիկովի «Խիզախում» (Քարամյան), Ե.Չարենցի «Դեպի ապագան» (Վ.Լենին), Վ.Փափազյանի «Ժայռ» (Սերոբ), Ս.Հարությունյանի «Դատավորը» (Սեդրակ) և այլն: Աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում: Նկարահանվել է «Լեռնային հեղեղ», «Հյուսիսային ծիածան», «Շրթներկ համար 4» և այլ ֆիլմերում: 1952թ. արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի, 1967թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար