Սամվել Գանթարյան

Բառարանագիր, թարգմանիչ

Սեդրակ Մանդինյան

Դերասան, գրող

Ստեփան Լիսիցյան

Ազգագրագետ, պատմաբան, թարգմանիչ

Դավիթ Չիսլյան

Ճարտարապետ

Էլիզա Գյուլեսերյան

Դերասանուհի, մանկավարժ

Տիգրան Սիմոնյան

Գեղանկարիչ

Գրիգոր Ազիզյան

Գեղանկարիչ

Շաքե Վարթենիսյան

Օպերային երգչուհի

Սարգիս Հարությունյան

Բանասեր, ազգագրագետ

Ներսես Մկրտչյան

Լեզվաբան, արևելագետ

Ֆելիքս Բախչինյան

Գրականագետ, թարգմանիչ

Վազգեն Ասատրյան

Բաս-կիթառահար

Վահրամ Սահակյան

Դրամատուրգ, կինոռեժիսոր

Մարինա Սուլթանյան

Հաղորդավար, պրոդյուսեր

Միհրան Ծառուկյան

Երգիչ, դերասան

Արտակ Վարդանյան

Հաղորդավար, լրագրող

Նարե Գևորգյան

Երգչուհի

 

 

 

 

ԷՎԵԼԻՆԱ ՇԱՀԻՐՅԱՆ

Դերասանուհի, հաղորդավար

Ծնվել է 1941թ. հունիսի 13-ին, Լենինականում (այժմ` Գյումրի): 1959թ. ավարտել է Մ.Գորկու անվան թիվ 71 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներից նկարահանվել է «Մեր թաղի ձայները» ֆիլմում: 1960-61թթ աշխատել է հեռուստատեսությունում` որպես հաղորդավար: 1966թ. ընդունվել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից կինոդերասանի ստուդիա: Ուսման տարիներին նկարահանվել է «Կարինե» (1967թ.) և «Մորգանի խնամին» (1970թ.) ֆիլմերում: 1969թ-ից աշխատում է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, որտեղ կերտել է ավելի քան 60 դեր բազմաթիվ ներկայացումներում` Դ.Ալիգերիի «Աստվածային կատակերգություն» (Եվա), Ժ.Անույի «Ուղևորն առանց ծանրոցի» (Վալանտին), Ի.Ժամյակի «Մսյո Ամիլկար» (Էլեոնորա), Ե.Օտյանի «Սեր և ծիծաղ» (Վարդուկ), Վ.Շեքսպիրի «Համլետ» (Գերտրուդ), Ք.Լյուդվիգի «Մամա միա» (Ջուլիա), Մ.Սովաժոնի «Չաո» (Տիկին Մարտինե), Ս.Հարությունյանի և Ա.Խանդիկյանի «Անվերջ վերադարձ» (Կին), Բ.Սլեյդի «Վերջին ծաղրածուն» (Գլեդիս) և այլն: Թատրոնում, հեռուստաթատրոնում, կինոյում և ռադիոթատրոնում խաղացել է շուրջ 150 պիեսներում: Հեռուստաթատրոնում խաղացել է «Երբ երգում են սոխակները», «Մկան թակարդ», «Հետադարձ կապ», «Պիկ ժամ», Ա.Արբուզովի «Տանյա», Գիբսոնի «Երկուսը ճոճանակին» և այլ պիեսներում: Նկարահանվել է «Կտոր մը երկինք» (1980թ.), «Սպանված աղավնի» (2009թ.), «Արտիստը» (2010թ.), «Խաչագողի հիշատակարանը» (2010թ.) և այլ ֆիլմերում: Մասնակցել է Մոսկվայի կինոպրոպագանդայի բյուրոյի կազմակերպած «Ընկեր կինո» թատերականացված կինոներկայացմանը, որտեղ ներկայացրել է Հայաստանը: Մասնակցել է բազմաթիվ տասնօրյակների և փառատոների, վարել է մի շարք մանկական և երաժշտական հեռուստահաղորդումներ: 2003թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2011թ.` ՀԹԳՄ «Արտավազդ» թատերական մրցանակի, «Հակոբ Մեղապարտ» և ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալների, 2012թ.` ՀՀ ԱԺ ոսկե մեդալի, 2014թ.` ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար