Աղաթոն Հովնաթանյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Դանիել Ղազարյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Սաշա Օգանեզաշվիլի

Քամանչահար, երգահան

Անիտա Կոնտի

Oվկիանոսագետ, լուսանկարիչ, բնախույզ

Հենրիկ Նիկոյան

Գեղանկարիչ, դիզայներ

Շուշան Ղազարյան

Դերասանուհի

Կամիլա Երկանյան

Դաշնակահար, բանաստեղծ

Արա Աբրահամյան

Հաղորդավար

Աշոտ Հակոբյան

Դերասան, բեմադրիչ

Այդին Դավուդի

Կոմպոզիտոր, երգիչ

 

 

 

 

ՄԵԴԵԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Թավջութակահար

8 մարտ, 1932 - 3 մարտ, 2021

Ծնվել է Երևանում: Սովորել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում: 1956թ. ավարտել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան` Մստիսլավ Ռոստրոպովիչի դասարանը: 1956թ-ից աշխատել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում` որպես մենակատար: 1955թ. Պրահայի Վիհանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի ժամանակ արժանացել է 2-րդ մրցանակի և դարձել դափնեկիր: 1957թ-ից դասավանդել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական 10-ամյա դպրոցում, 1960թ-ից՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1981թ-ից` պրոֆեսոր): Եղել է հայ կոմպոզիտորների բազմաթիվ երկերի առաջին կատարողը: Մենահամերգներով հանդես է եկել Ռումինիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իսլանդիայում, Արգենտինայում, Սիրիայում, Լիբանանում, Կորեայում, Խորհրդային հանրապետություններում և այլուր: Արժանացել է Բուլղարիայի Ռուսե քաղաքի պատվավոր քաղաքացու կոչման: 1973թ. պարգևատրվել է ՀՀ Պետական մրցանակով: 1963թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1980թ.` ժողովրդական արտիստի կոչման: 2012թ. պարգևատրվել է ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Մահացել է Երևանում:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար