Նիկոլ Աղբալյան

Գրականագետ, պետական գործիչ

Հարություն Զաքիև

Ճարտարագետ, ճարտարապետ

Լևոն Կարախան

Քամանչահար

Հրայր Մուրադյան

Գրականագետ, դրամատուրգ

Վանո Մուրադելի

Կոմպոզիտոր

Ամալյա Մխիթարյան

Դերասանուհի, տիկնիկավար

Սիմոն Սիմոնյան

Արձակագիր, հրապարակախոս, բանասեր

Վազգեն Ամիրբեկյան

Արձակագիր, լրագրող

Լուիզա Պոզապալյան

Օպերային երգչուհի

Ժաննա Բլբուլյան

Դերասանուհի, երգահան

Մարտին Ահարոնյան

Կիթառահար, երգահան, գեղանկարիչ

 

 

 

 

ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Օպերային երգչուհի

14 դեկտեմբեր, 1924 - 16 մայիս, 2007

Գոհար Խաչատրյան

Ծնվել է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում: Եղել է օպերային երգիչ Տիգրան Լևոնյանի կինը: Երգչուհուն անվանել են նաև «հայկական սոխակ»: Երաժշտական կրթությունն ստացել է Կահիրեի երաժշտական ակադեմիայում, ապա սովորել է Է.Ֆելդմանի և Վ.Կարրոյի մոտ: 1940թ-ից ելույթներ է ունեցել Կահիրեում: 1948թ. տեղափոխվել է Հայաստան: 1949թ-ից եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի: 1964թ-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1973թ-ից՝ պրոֆեսոր): Եղել է կոլորատուրային սոպրանո, ունեցել է ձայնային լայն դիապազոն (փոքր օկտավայի սոլ հնչյունից մինչև երրորդ օկտավայի լյան), անբասիր տեխնիկա, նրա ձայնը առանձնացել է ճկունությամբ, երանգների ճոխությամբ, անցումների թեթևությամբ: Նրան հատուկ է եղել կատարվող ստեղծագործությունների գաղափարական-գեղարվեստական բովանդակության խոր դրսևորումն ու համոզիչ իմաստավորումը: Հանդես է եկել հետևյալ օպերաներում՝ Լ.Դելիբի «Լակմե» (Լակմե, 1949թ.), Ա.Տիգրանյանի «Անուշ» (Անուշ, 1950թ., 1969թ.), «Դավիթ Բեկ» (Շուշան, 1953թ.), Հ.Ստեփանյանի «Հերոսուհի» (Գոհար, 1950թ., ԽՍՀՄ Պետական մրցանակ, 1951թ.), Ռոսինիի «Սևիլյան սափրիչ» (Ռոզինա, 1953թ.), Տ.Չուխաճյանի «Լեբլեբիջի» (Կարինե, 1951թ.), «Արշակ Երկրորդ» (Օլիմպիա, 1966թ.), Գունոյի «Ֆաուստ» (Մարգարիտ, 1958թ.), Դոնիցետտիի «Լյուչիա դի Լամերմուր» (Լյուչիա, 1964թ.), Ն.Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն» (Մարֆա, 1967թ.) և այլն: Երգչուհու համերգային երգացանկը եղել է հարուստ (Բախ, Հենդել, Մոցարտ, Շտրաուս, Գլիեր, Գրիգ, Չայկովսկի, Ռախմանինով և այլն):
 
Հանդես է եկել թեմատիկ համերգներով՝ իտալական վարպետներ, հայ հոգևոր երաժշտություն, Կոմիտաս, վիրտուոզային երգեր, սիրված օպերային դերերգեր (Մանոնի ծիծաղը՝ Ֆ.Օբերի «Մանոն Լեսկո», Ամինա՝ Բելլինիի «Սոմնամբուլա», Դինորա՝ Մեյերբերի «Դինորա», Օֆելյայի խելագարության տեսարանը՝ Շ.Թոմայի «Համլետ», Շամախանի թագուհի՝ Ռիմսկի-Կորսակովի «Ոսկե աքաղաղ», Տիկնիկ՝ Ժ.Օֆենբախի «Հոֆմանի հեքիաթները» և այլն): Նշանավոր է նրա շեքսպիրյան ծրագիրը՝ կազմված Շեքսպիրի թեմաներով 19-20-րդ դարերի գրված ստեղծագործություններից: Մասնակցել է նաև մի շարք հայկական ֆիլմերի ստեղծմանը, երգել է «Հայկական կինոհամերգ» (1954թ.), «Երգում է Գոհար Գասպարյանը» (1963թ.), «Կարինե» (1967թ.), «Անուշ» (1983թ.), «Արշակ Երկրորդ» (1988թ.) և այլ ֆիլմերում: Համերգներով հանդես է եկել ԽՍՀՄ քաղաքներում, Իրանում (1962թ.), Ճապոնիայում (1958թ., 1964թ.), Եգիպտոսում (1963թ., 1973թ.), Հարավային Ամերիկայի երկրներում (1966թ., 1969թ.) , ԱՄՆ-ում (1967-69թթ), Անգլիայում (1971թ.) և այլուր: Ընտրվել է Հայաստանի Գերագույն սովետի 5-րդ, ԽՍՀՄ Գերագույն սովետի 7-րդ և 8-րդ գումարումների դեպուտատ: Նրա բազմաթիվ աշակերտներ դարձել են համաշխարհային լավագույն բեմերի մեներգիչներ: 1953թ. արժանացել է Հայաստանի, 1956թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի, 1984թ.` Սոցիալիստական աշխատանքի հերոսի և Երևանի պատվավոր քաղաքացու կոչման, 1996թ.՝ ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի: Մահացել է Երևանում, թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:
 
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար