Գևորգ Աբով

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Գեղամ Ասատրյան

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Վլադիմիր Աբաջյան

Դերասան, ասմունքող

Ավիկ Իսահակյան

Գրականագետ

Հասմիկ Ալեքսանյան

Դերասանուհի

Ալբերտ Սոխիկյան

Ճարտարապետ, դիզայներ

Սևան Նագգաշյան

Գեղանկարչուհի, մուլտիպլիկատոր

Պետրոս Ղազարյան

Հաղորդավար, լրագրող

Ռոզի Ավետիսովա

Դերասանուհի

Մարիա Ենոքյան

Հաղորդավար, պարուհի

 

 

 

 

ՋԻՎԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Դուդուկահար

Ծնվել է 1982թ. հոկտեմբերի 23-ին, Երևանում: Դուդուկահար Ջիվան Գասպարյանի թոռն է: Մանուկ հասակից հաճախել է դաշնամուրի և վոկալի դպրոց: Միևնույն ժամանակ դուդուկ է սովորել պապու մոտ: Փոքր հասակում տեղափոխվել է Լոս Անջելես: Ավելի ուշ միացել է «Վիզա» բենդին: 2001թ. հյուրախաղերով եղել են ԱՄՆ-ում, Եվրոպայում, Կանադայում: Այնուհետև, ավագ Գասպարյանն իր երկյակի մեջ ներառել է կրտսեր Ջիվանին: Մի քանի տարի անց հանդես է եկել պապու հետ մի շարք երկրներում: 2009թ. Աբու Դաբիում  մասնակցել է «Womad» փառատոնին: Կատարել է դուետներ «Գլադիատոր» ֆիլմում ավագ Գասպարյանի հետ: 2008թ. Լոնդոնում մասնակցել է Նելսոն Մանդելայի 90-ամյակի տոնակատարությանը: 2009թ. Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես է եկել համերգով, որտեղ արժանացել է արքայազն Չարլզի ուշադրությանը: 2008թ. մասնակցել է պապիկի 80-ամյակին նվիրված տոնակատարությանը, կատարել է դուդուկի տրիո: Կատարումներ է ունեցել Զուկերոյի, Անդրեաս Վոլենվայդերի, Բորիս Գրեբենշիկովի, Ալան Փերսոնս Փրոջեքթի, Պլանետ Իքսի, Միշել Բրուքի և այլ հայտնի երաժիշտների հետ: 2011թ. մասնակցել է միջազգային փառատոնի, որին մասնակցում էին ավելի քան 300 մասնակիցներ 51 տարբեր երկրներից, նրա կատարումը արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակին: 2011թ. դուդուկի փառատոնի ժամանակ, արժանացել է 1-ին մրցանակի և ոսկե մեդալի:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար