Ֆիզահի

Աշուղ

Գարեգին Լևոնյան

Գրականագետ, արվեստաբան

Մարգար Դավթյան

Արձակագիր

Արմեն Զուրաբով

Կինոսցենարիստ

Ստեփան Եսայան

Պատմաբան, հնագետ

Արշակ Գառնիկյան

Գեղանկարիչ

Ժիրայր Ավետիսյան

Բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Հակոբ Ավետիքյան

Լրագրող, հրապարակախոս

Ալլա Հովհաննիսյան

Դերասանուհի

Ավետիս Բերբերյան

Կոմպոզիտոր

Իռեն Աբելյան

Դերասանուհի

 

 

 

 

ԹԱԹԱ ՍԻՄՈՆՅԱՆ

Երգիչ

Ալբերտ Սիմոնյան

Ծնվել է 1962թ. դեկտեմբերի 5-ին, Երևանում: 1977թ. ավարտել է Երևանի Վ.Տերյանի անվան թիվ 60 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին զուգահեռ սովորել է երաժշտական դպրոցի ակորդեոնի բաժնում: Ստեղծագործական կյանքը սկսվել է 1980թ-ից «Կիլիկիա» անսամբլի կազմում: 1990-ականների սկզբին հանդես է եկել «Էրեբունի» անսամբլում: 1991թ. թողարկել է առաջին ձայնասկավառակը: Նրա երգերի մեծ մասը հիթեր են դարձել և միշտ առաջատար հորիզոնականներում են եղել հեռուստատեսության և ռադիոյի եթերներում: Կատարել է դուետներ Նունե Եսայանի, Լյուբով Ուսպենսկայայի, Անատոլի Դնեպրովի և այլ հանրահայտ երգիչների հետ: Մասնակցել է «Երևան-Մոսկվա տրանզիտ» նախագծին, որտեղ դուետով հանդես է եկել «Օտպետիե Մաշեննիկի» և «Ռեֆլեքս» ռուսական խմբերի հետ: Նկարահանվել է «Մեր բակը» (1996թ.), «Մեր բակը 2» (1998թ.), «Մեր բակը 3» (2005թ.), «Աստղային սեր» (2009թ.) ֆիլմերում: 2008թ. Մոսկվայի «Տաշիր» հայկական երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Հայ փոփ երաժշտության արքա» տիտղոսին: Նույն թվականին նրա «Թաթա» պրոդյուսերական կենտրոնը «Արմենիա» հեռուստաընկերությամբ իրականացրել է «Համազգային աստղ» նախագիծը, որի գեղարվեստական ղեկավարը եղել է ինքը: Համերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Հոլանդիայում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Հունաստանում, Միջին Արևելքում և Ռուսաստանի 45 քաղաքներում: Թողարկել է «Ասպարեզ» (1996թ.), «Թե աջ, թե ձախ» (1998թ.), «Ով է նա» (1999թ.), «Վախենում եմ, որ կասես չէ» (2000թ.), «Շաբա-դաբա-դաշ» (2001թ.), «Անձրև է եկել» (2003թ.), «Երեկոն իջավ» (2003թ.), «Թևավոր քամիներ» (2006թ.), «Ամենալավը դու ես» (2009թ.) ձայնասկավառակները: Նկարահանել է ավելի քան 20 տեահոլովակ: 2012թ. «Արմենիա» հեռուստաընկերությամբ հանդես է եկել որպես «Հայաստանի ձայնը» հեռուստանախագծի ժյուրիի անդամ: 2006թ. արժանացել է Հայաստանի վաստկավոր արտիստի կոչման:
 

 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար