ՍԱՐԳԻՍ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Երգիչ

Ծնվել է 1974թ. հուլիսի 29-ին, Երևանում: 1992թ. ավարտել է միջնակարգ դպրոցը և ընդունվել է Երևանի «Դավիթ Անհաղթ» համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի արաբախոս բաժին: Նույն թվականին «Ասպարեզ» ստուդիայում ձայնագրել է համանուն խմբի հիմնադիր` Արմեն Թորոյանի երկու հայտնի բալլադները: 1994թ. «Էմփիրեյ» ռոք խմբի վերջնական ձևավորումից հետո, դուրս է եկել բուհից` ընտրելով երգչի մասնագիտությունը: Երեք տարի մասնավոր սովորել է օպերային երգիչ, պրոֆեսոր Սերգեյ Դանիելյանի մոտ: Հիմնական գործունեությունը կապելով խմբի հետ` ծավալել է անհատական գործունեություն, համագործակցելով այլ հեղինակների հետ: Մինչ 2013թ. եղել է «Էմփիրեյ» ռոք խմբի վոկալիստը, որի շրջանակներում համերգներով հանդես է եկել Հայաստանում և արտերկրում, մասնակցել մի շարք ռոք-փառատոների, պետական միջոցառումների, արժանացել մրցանակների: Խմբի հետ ձայնագրել է բազմաթիվ երգեր, թողարկել ձայնասկավառակներ: 2011թ. Մոսկվայում կայացած «Արմենիա» երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Լավագույն ռոք խումբ» մրցանակին: 2013թ. տեղափոխվել է ԱՄՆ:


ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար