Գրիգոր Վանցյան

Լեզվաբան, գրաքննադատ

Թորգոմ Գուշակյան

Բանասեր, թարգմանիչ, եկեղեցական գործիչ

Սուրեն Բադալյան

Ճարտարապետ, ճարտարագետ

Ալբերտ Մուշեղյան

Գրականագետ, թարգմանիչ

Յան Իսահակյան

Ճարտարապետ

Սերգեյ Հախվերդյան

Արձակագիր, պատմաբան

Հենրի Գարուկյան

Գեղանկարիչ

Վահան Անդրեասյան

Բանաստեղծ, երգահան, եկեղեցական գործիչ

Արմեն Ադիլխանյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Ավագ Ավագյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ՄԿՐՏԻՉ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1976թ. օգոստոսի 10-ին, Լենինականում (այժմ` Գյումրի): Սովորել է տեղի թիվ 23 և թիվ 14 միջնակարգ դպրոցներում: 1992-97թթ սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում: 1995-96թթ խաղացել է համալսարանի, 1997-2002թթ` պոլիտեխնիկական ինստիտուտի «Արմյանսկի պրոեկտ» ՈւՀԱ թմերում: 2002թ. ընդգրկվել է 21-րդ դարի ՈւՀԱ հավաքական և մասնակցել Մոսկվայում կայացած հոբելյանական խաղին: 1998-2002թթ, որպես սցենարիստ և դերասան, աշխատել է «Շարմ» ընկերությունում` «220 վոլտ» (1996թ.), «Մեր բակը» (1996թ.), «Մեր բակը 2» (1998թ.), «Թույն կասետ» (2000թ.), «Ուրիշ կասետ» (2000թ.), «Բանդա» (2000թ.) նախագծերի շրջանակներում: 2002թ. ընկերների հետ համատեղ հիմնել է «Կարգին ստուդիա» ընկերությունը, որտեղ և աշխատել է որպես տնօրեն, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր: Համատեղ հեղինակել է և որպես դերասան մասնակցել հետևյալ նախագծերին` «Կարգին հաղորդում» (2002-09թթ), «Կարգին մուլտեր» (2007-09թթ), «Կարգին սերիալ» (2010-13թթ) հեռուստանախագծեր, «7.5» (2011թ.), «No Comment» (2013թ.) հումորային ներկայացումներ: Մասնակցել է բազմաթիվ հեռուստանախագծերի և կինոնկարահանումների, ինչպես նաև` թատերական ներկայացումների: Նկարահանվել է «Ալա Բալա Նիցա» (2011թ.), «Քայլ ձիով» (2013թ.), «Պապ 005» (2013-14թթ), «11:44» (2015թ.), «Հյուսիս-Հարավ» (2015թ.), «Ռեստարտ 2020» (2016թ.), «Փախիր կամ ամուսնացիր» (2016թ.), «Գործակալ 044» (2018թ.) և այլ ֆիլմերում, «Տնփեսա» (2014-15թթ) հեռուստանախագծում: 2019թ. նկարահանվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Քաոս» բազմասերիանոց ֆիլմում: 2017թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: