
Պերճ Պռոշյան
Արձակագիր

Ալեքսանդր Արաքսմանյան
Արձակագիր, դրամատուրգ, թատերագետ

Լևոն Մանասերյան
Գեղանկարիչ

Հենրիկ Առաքելյան
Ճարտարապետ

Ալեքսանդր Գևորգյան
Գեղանկարիչ

Կարլեն Դալլաքյան
Գրականագետ, բանասեր

Ժասմեն Մսրյան
Դերասանուհի

Հենրիկ Հովհաննիսյան
Թատերագետ, հաղորդավար

Նվարդ Վարդանյան
Թարգմանիչ

Տաթևիկ Հովհաննիսյան
Երգչուհի

Արփինե Բեկջանյան
Երգչուհի

Արա Մարտիրոսյան
Երգիչ

Սևակ Ավագյան
Պարող
ԱՐԹՈՒՐ ԲԱԽՏԱՄՅԱՆ

Ծնվել է 1963թ. հունվարի 28-ին, Երևանում: 1984թ. ավարտել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Աշխատել է Հայաստանի Պետկինոյի «Ֆիլմ» թերթում` ժամանակակից հայ կինոյի թեմաներով տպագրվել է հանրապետական և միութենական մամուլում: 1989թ-ից աշխատել է Հեռուստառադիոպետկոմում` որպես խմբագիր, այնուհետև` կինոծրագրերի բաժնի վարիչ: Հեղինակել և վարել է «Կինոճեպընթաց» ծրագիրը: Կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի հետ հիմնել է «Ասուպ» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությունը: Արցախյան հակամարտության տարիներին, որպես ԱՄՆ-ում «Հորիզոն» հեռուստաընկերության թղթակից, ռեպորտաժներ է պատրաստել ռազմաճակատի թեժ կետերից: 1996-99թթ եղել է Հայաստան համահայկական հիմնադրմի ամենամյա հեռուստատեսային մարաթոնների կազկոմիտեի անդամ, առաջին «ՀայFM 105.5» անկախ ռադիոկայանի լրատվական ծառայության ղեկավար, «Ռադիոբուրգ» ռադիոկայանի համահիմնադիր, տնօրեն: 1999թ-ից Հայաստանի հանրային հեռուստատեսությունում հեղինակել և վարել է «Կեսգիշերային ճեպընթաց» ծրագիրը: Հեղինակել և որպես ռեժիսոր հանդես է եկել բազմաթիվ հեռուստանախագծերում: Հայաստանի կինոքննադատների ասոցացիայի, Հեռուստատեսային արվեստի և գիտության միջազգային ակադեմիայի և «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական խորհրդի անդամ է: 2006թ-ից դասավանդում է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում: Բազմաթիվ ֆիլմերի սցենարի հեղինակ և ռեժիսոր է` «Հաբեշական օրագիր», «Հայոց հարց», «Մենք հայ ենք», «Հայուհու խորհուրդը», «Պղնձասար», «Էքսպրեսիա», «Երկիր Նաիրի», «Հայերի Վենետիկը» և այլն: Վերջին ֆիլմը արժանացել է «Թեքեյան» մշակութային միության ամենամյա մրցանակին: 2007թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր լրագրողի կոչման: