ԳԵՈՐԳԻ ՅԱՐԱԼՅԱՆ

Ծաղրանկարիչ

13 նոյեմբեր, 1927 - 20 ապրիլ, 2011

Ծնվել է Արևելյան Հայաստանի Գանձակ քաղաքում: 1929թ. ընտանիքով տեղափոխվել են Թիֆլիս, 1946թ-ից մշտական բնակություն է հաստատել Երևանում: 1947թ. ընդունվել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գրաֆիկայի բաժին: Հեղինակ է պլակատների երգիծանկարների, երգիծական ալբոմների: 1992թ., նրա ձևավորմամբ ու պատկերազարդմամբ, լույս են տեսել ժողովրդական սրախոսություններ, 1993թ.` «Գյումրվա անեկդոտները», 1994թ.` «Եզոպոսի առակներ»,«Աշ­նա­նա­յին քա­րա­վան», հետագայում` շուրջ 450 երգիծական գրքեր: 27 տարեկանից սկսել է երգիծանկարչի իր ուղին մամուլի էջերում: Ծաղրանկարներով հանդես է եկել «Ոզնի», «Ազգ», «Երևան» թերթերում, աշխատակցել է «Կրոկոդիլ» (Մոսկվա), «Քաջ Նազար» (Լոս Անջելես) ամսագրերին: Մասնակցել է հանրապետական և արտերկրի (Ռուսաստան, Բուլղարիա, Իտալիա, Սիրիա, Իրան, Դանիա, ԱՄՆ) հեղինակավոր ցուցահանդեսների, անհատական ցուցադրությունով հանդես է եկել Երևանում (1978թ), Դանիայում (2004թ): Ծաղրանկարները տպագրվել են հանրապետական բազմաթիվ թերթերում և ամսագրերում: 1997թ-ից եղել է «Ազգ» օրաթերթի ծաղրանկարիչը: 2009թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Եղել է Հայաստանի երգիծաբանների ասոցիացիայի պատվավոր անդամ: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար