Նիկիտա Կարա-Մուրզա

Մշակութային գործիչ, թարգմանիչ

Սարգիս Կասյան

Պետական գործիչ, հրապարակախոս

Վահան Գալֆայան

Բանաստեղծ, արձակագիր

Արուս Ազնավուրյան

Դերասանուհի

Արշավիր Դարբնի

Առակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Վանիկ Սանթրյան

Արձակագիր, գեղանկարիչ

Ֆրունզե Ամիրխանյան

Հնչյունային օպերատոր, կինոռեժիսոր

Արմենուհի Սիսյան

Արձակագիր, բանաստեղծ

Ռուբեն Էլբակյան

Օպերային երգիչ

Արտյոմ Հակոբյան

Ռեժիսոր, պրոդյուսեր

Աննա Հարությունյան

Դերասանուհի

 

 

 

 

ՏԻԳՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հաղորդավար

Ծնվել է 1973թ. մայիսի 7-ին, Երևանում: 1989թ. ավարտել է Երևանի թիվ 109 միջնակարգ դպրոցը: 1996թ. ավարտել է Հայաստանի Մ.Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը, իսկ 1991-93թթ եղել է բուհի ՈւՀԱ թիմի անդամ ու համահեղինակ: 1997թ. «Էրեբունի» բժշկական կենտրոնում մասնագիտացել է ինտերնատուրայում` ընդհանուր բժշկական պրակտիկա մասնագիտությամբ: 1999թ. ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի հեռուստառադիոլրագրության ֆակուլտետը: 1993-94թթ եղել է Երևանի «Երիտասարդության պալատի» դիսկո ակումբի դիջեյ, որի ընթացքում համագործակցել է Հայաստանի ռադիոյի հետ` «8:30» և «Կվադրո» ռադիոծրագրեր հեղինակ և վարող: 1997թ-ից աշխատում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում` մենեջեր, խմբագիր, մենակատար, իսկ 2001թ. ՀՊՖ-ի կողմից ճանաչվել է «Տարվա լավագույն համերգավար»: Աշխատել է բազմաթիվ ռադիոկայաններում («Ստերեո ստուդիա», «Հայ FM», Հանրային) և հեռուստաընկերություններում («Նորք», «Այգ», «Հ2», «Կենտրոն», Հանրային), հեղինակել և վարել է բազմաթիվ հաղորդումներ: 1994թ-ից եղել է Հայաստանի հանրային ռադիոյի երաժշտական խմբագիրը, իսկ 2004թ-ից` ռադիոյի առաջին ալիքի ծրագրավար: 1999-2000թթ եղել է «Այգ» հեռուստաընկերության գեղարվեստական ծրագրերի տնօրենը, ապա` գործադիր տնօրենը, 2001թ.՝ «Արմենիա» հեռուստաընկերության ռուսերեն լեզվով լուրերի խմբագիրը, 2004-11թթ՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի առավոտը» ծրագրի ղեկավարը, իսկ 2009-13թթ՝ «Կռվախնձոր» հաղորդաշարի համահեղինակն ու վարողը: Եղել է բազմաթիվ համերգների, տոնական և կառավարական միջոցառումների հանդիսավար:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար