ՍՏԵՓԱՆ ՓԱՐԹԱՄՅԱՆ

Հաղորդավար, պրոդյուսեր

Ծնվել է 1962թ. սեպտեմբերի 16-ին, Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: 1986թ. ավարտել է ԱՄՆ-ի Քալիֆորնիա նահանգի «Նորթրիջ» համալսարանի ռադիո-հեռուստատեսության բաժինը: 1990թ. հիմնադրել է «Գառնի» երաժշտական ստուդիան, որտեղ ձայնագրել է ավելի քան 50 ձայնասկավառակ` Ռուբեն Հախվերդյան, Արմեն Մովսիսյան, Արթուր Մեսչյան, Լիլիթ Պիպոյան, Բելլա Դարբինյան և այլք: 2000թ-ից Լոս Անջելեսի հայկական հեռուստատեսությամբ վարել է «Ձեր կարծիքը» հաղորդաշարը, հետագայում` «Բարի լույս» հաղորդումը, որը մինչ այսօր էլ վարում է: Եղել է բազմաթիվ համերգային ծրագրերի պրոդյուսեր: Հիմնադրել և ղեկավարում է «Հայկական արվեստներ» ընկերությունը, որը կազմակերպել է բազմաթիվ միջոցառումներ և հայ մշակույթին նվիրված երեկոներ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար