
Հովհաննես Քյաթիպյան
Բժիշկ, հրապարակախոս

Գրիգոր Ջանշյան
Հրապարակախոս

Հակոբ Հակոբյան
Բանաստեղծ

Լևոն Կարագյոզյան
Դրամատուրգ, կինոսցենարիստ

Աշոտ Արզումանյան
Արձակագիր, լրագրող

Գաբրիել Արևյան
Արձակագիր

Սամվել Համբարձումյան
Գեղանկարիչ, գրաֆիկ

Վարուժան Այվազյան
Արձակագիր

Ալին Գութան
Օպերային երգչուհի

Արսեն Լևոնյան
Դերասան

Դավիթ Ղարիբյան
Դերասան

Ալեն Նազարյան
Բաս-կիթառահար
ՍՈՆԱ ԹՈՐՈՍՅԱՆ

Ծնվել է 1983թ. մայիսի 26-ին, Երևանում: 1999թ. ավարտել է Երևանի թիվ 139 միջնակարգ դպրոցը: 1999-2007թթ սովորել է ռուս-հայկական սլավոնական համալսարանի լրագրության բաժնում` ավարտելով նաև ասպիրանտուրան: 2011թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2005թ-ից դասախոսել է համալսարանում: Միաժամանակ հեղինակել և ղեկավարել է պրակտիկ լրագրության «RAU-TV» հեռուստաստուդիան: Սովորել է քաղաքական դասընթացների երևանյան և քաղաքական հետազոտությունների մոսկովյան դպրոցներում: Վերապատրաստման դասընթացներ է անցել «Ռոսիա» հեռուստատեսության «Վեստի», «Վեստի Մոսկվա», «Վեստի 24» հեռուստածրագրերում, «TVC» հեռուստաընկերության «Պոստսկրիպտում» հաղորդաշարում: 2004-11թթ աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծրագրում` որպես մեկնաբան և լրագրող: 2012թ. աշխատել է «Արմնյուզ» լրատվական հեռուստաալիքում, ապա տեղափոխվել է «Արմենիա» հեռուստաընկերություն, որտեղ հանդիսանում է «Ժամը» լրատվական ծրագրի մեկնաբան: