
Էգազ Նորջուղայեցի
Աշուղ

Տիգրան Փեշտիմալճյան
Բժիշկ, հրապարակախոս

Հարություն Շամշինյան
Գեղանկարիչ

Վահան Տերյան
Բանաստեղծ

Եղիա Գասպարյան
Գեղանկարիչ, դրամատուրգ

Վազգեն Շուշանյան
Արձակագիր

Սիրան Սեզա
Արձակագիր, հրապարակախոս

Զորայր Միրզայան
Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Կարպիս Շամլյան
Դերասան

Անահիտ Թարյան
Բանաստեղծ, լրագրող

Հակոբ Թորգոմյան
Բաս-կիթառահար
ՆՈՆՆԱ ԶՈՏՈՎԱ

Ծնվել է 1954թ. հոկտեմբերի 1-ին, Երևանում: Ռեժիսոր Անտոն Աղայանցի կինն է: 1971թ. ավարտել է Երևանի թիվ 128 միջնակարգ դպրոցը: 1972-77թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի երաժշտական կոմեդիայի բաժնում՝ Հրաչյա Ղափլանյանի արվեստանոցում: 1977-2002թթ աշխատել է Հայաստանի պետական հեռուստառադիոպետկոմում: Հեռուստաթատրոնում նկարահանվել է բազմաթիվ հեռուստաներկայացումներում՝ Ն.Զարյանի «Փորձադաշտ» (Մարգո), Ա.Բրագինսկու «Բարոյազուրկ պատմություն» (Նադյա), «Սենյակը» (Նադյա), Ա.Քալանթարյանի «Մովսես ապեր» (Սիրարփի), Վ.Սարոյանի «Քարանձավի բնակիչները» (Մայր) և այլն: Խաղացել է նաև ռադիոբեմադրություններում՝ Ֆ.Սագանի «Էգլեթիերների ընտանիքը», Կ.Չապեկի «Շվեյկի արկածները համաշխարհային պատերազմում» և այլն: Նկարահանվել է նաև Ա.Քալանթարյանի «Իմ տունը քո տունը չէ» մանրապատումներում: 1985-94թթ Հայաստանի ազգային հեռուստաընկերությամբ վարել է «Հեքիաթն է կանչում» հաղորդաշարը, իսկ 1994-2001թթ հեղինակել և վարել է «Հեքիաթների դաշտ» մանկական զվարճալի ծրագիրը: 2004-06թթ հեռուստառեժիսուրա և դերասանի վարպետություն է դասավանդել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, 2006-13թթ՝ Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում: