ՆՈՆՆԱ ԶՈՏՈՎԱ

Հաղորդավար, դերասանուհի

Ծնվել է 1954թ. հոկտեմբերի 1-ին, Երևանում: Ռեժիսոր Անտոն Աղայանցի կինն է: 1971թ. ավարտել է Երևանի թիվ 128 միջնակարգ դպրոցը: 1972-77թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի երաժշտական կոմեդիայի բաժնում՝ Հրաչյա Ղափլանյանի արվեստանոցում: 1977-2002թթ աշխատել է Հայաստանի պետական հեռուստառադիոպետկոմում: Հեռուստաթատրոնում նկարահանվել է բազմաթիվ հեռուստաներկայացումներում՝ Ն.Զարյանի «Փորձադաշտ» (Մարգո), Ա.Բրագինսկու «Բարոյազուրկ պատմություն» (Նադյա), «Սենյակը» (Նադյա), Ա.Քալանթարյանի «Մովսես ապեր» (Սիրարփի), Վ.Սարոյանի «Քարանձավի բնակիչները» (Մայր) և այլն: Խաղացել է նաև ռադիոբեմադրություններում՝ Ֆ.Սագանի «Էգլեթիերների ընտանիքը», Կ.Չապեկի «Շվեյկի արկածները համաշխարհային պատերազմում» և այլն: Նկարահանվել է նաև Ա.Քալանթարյանի «Իմ տունը քո տունը չէ» մանրապատումներում: 1985-94թթ Հայաստանի ազգային հեռուստաընկերությամբ վարել է «Հեքիաթն է կանչում» հաղորդաշարը, իսկ 1994-2001թթ հեղինակել և վարել է «Հեքիաթների դաշտ» մանկական զվարճալի ծրագիրը: 2004-06թթ հեռուստառեժիսուրա և դերասանի վարպետություն է դասավանդել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, 2006-13թթ՝ Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար