Նիկոլ Աղբալյան

Գրականագետ, պետական գործիչ

Հարություն Զաքիև

Ճարտարագետ, ճարտարապետ

Լևոն Կարախան

Քամանչահար

Հրայր Մուրադյան

Գրականագետ, դրամատուրգ

Վանո Մուրադելի

Կոմպոզիտոր

Ամալյա Մխիթարյան

Դերասանուհի, տիկնիկավար

Սիմոն Սիմոնյան

Արձակագիր, հրապարակախոս, բանասեր

Վազգեն Ամիրբեկյան

Արձակագիր, լրագրող

Լուիզա Պոզապալյան

Օպերային երգչուհի

Ժաննա Բլբուլյան

Դերասանուհի, երգահան

Մարտին Ահարոնյան

Կիթառահար, երգահան, գեղանկարիչ

 

 

 

 

ՆԱՐԱ ՇԼԵՊՉՅԱՆ

Հաղորդավար

Ծնվել է 1935թ. փետրվարի 23-ին, Երևանում: 1953թ. ավարտել է Երևանի Ա.Չեխովի անվան դպրոցը, 1957թ.՝ Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական ռուսական և օտար լեզուների ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը: 1956թ. նոյեմբերի 29-ից, Հայաստանի հեռուստատեսության ստուդիայի բացման առաջին օրը, աշխատել է որպես հաղորդավար և եղել է Հայաստանի հեռուստատեսության առաջին հաղորդավարը և մինչ օրս աշխատում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում: 1964-83թթ դասավանդել է Վ.Բրյուսովի անվան օտար լեզուների և Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտներում` որպես ռուսաց լեզվի, ապա` խոսքի կուլտուրայի և հաղորդավարի վարպետության դասախոս: Հեղինակել և վարել է բազմաթիվ և բազմաբովանդակ ծրագրեր` լրատվական, գրական, գեղարվեստական, երաժշտական, մասսայական երեկույթներ, կառավարական միջոցառումներ, տոնական հանդեսներ, հարցազրույցներ: Հայկական ծրագրերը ներկայացրել է խորհրդային երկրների և արտասահմանյան հեռուստաընկերություններով: 2000-01թթ վարել է «Մեր էկրանը» հաղորդումը, որի սցենարի հեղինակը և պրոդյուսերն է եղել: 2001-11թթ եղել է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հանրության հետ կապերի հասարակական խորհրդի նախագահը: Արժանացել է բազմաթիվ պետական ու կառավարական կոչումների, պատվոգրերի և դիպլոմների` Աշխատանքի արիության մեդալ (1966թ.), Հայաստանի վաստակավոր արտիստ (1972թ.), Գերագույն Սովետի նախագահի պատվոգիր (1982թ.), Հայաստանի ժողովրդական արտիստ (1986թ.), ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալ (2001թ.), «Հեռանե» հեռուստատեսային մրցանակաբաշխության մրցանակ-դիպլոմ (2003թ.), ՀՀ վարչապետի շնորհակալագիր` հայոց լեզվի պահպանման ու զարգացման համար (2006թ.), Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի դիպլոմ և ոսկե մեդալ (2007թ.), ապա` ակադեմիկոս (2010թ.), ՀՀ ԱԺ նախագահի պատվո շքանշան (2011թ.): 2011թ-ից Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ է: 2016թ. արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար