Նահապետ Ռուսինյան

Գրող, փիլիսոփա, մանկավարժ

Էմանուել Եսայան

Դրամատուրգ, բանաստեղծ

Ռուբեն Բեդրոսով

Գրաֆիկ, գեղանկարիչ

Արամ Սամուելյան

Օպերային երգիչ

Արմեն Գրիգորյանց

Բեմանկարիչ

Գրիգոր Բադալյան

Քանդակագործ

Արամ Գրիգորյան

Գրականագետ

Շահեն Խաչատրյան

Արվեստաբան

Երվանդ Բիչախչյան

Գեղանկարիչ

Ռաֆայել Ավնիկյան

Բալետի արտիստ, պարուսույց

Արամ Նիկոլյան

Դիզայներ

Հովհաննես Ազոյան

Դերասան, հաղորդավար

 

 

 

 

ՄԵՐԻ ՇԱՀԻՆՅԱՆ

Հաղորդավար

Ծնվել է 1984թ. նոյեմբերի 28-ին, Երևանում: 2002թ. ավարտել է Երևանի Ն.Ստեփանյանի անվան թիվ 71 միջնակարգ դպրոցը: 1999թ. ավարտել է Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցը: 2003-07թթ սովորել է Երևանի «Հայբուսակ» համալսարանի Լազարյանի անվան միջազգային հարաբերությունների ինստիտուտում: 2005-10թթ սովորել է Սանկտ-Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտում: 2004թ-ից աշխատում է «Արմենիա» հեռուստաընկերությունում` որպես մեկնաբան: Վարել է «Էքսպրես» հաղորդաշարը, այնուհետև` «Բարի լույս, հայեր» առավոտյան ծրագիրը: 2008-09թթ եղել է ՀՀ ԱԺ նախագահի մամլո քարտուղարը, 2009-11թթ` ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի փորձագետ: 2011թ. մասնակցել է «Կորպորատիվ Փի Ար հիմունքներ» դասընթացներին և Վարշավայում վերապատրաստվել է «Հասարակայնության հետ կապերը Լեհաստանի ազգային բանկում» թեմայով: 2011թ-ից ՀՀ կենտրոնական բանկի նախագահի խորհրդականն է և ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավարը: «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագրի մեկնաբանն է: