
Եղիա Մուշեղյան
Դիվանագետ, բանահավաք

Բագրատ Խալաթյան
Պատմաբան

Մադաթ Պետրոսյան
Արձակագիր

Հարություն Աստուրյան
Պատմաբան

Արմեն Օհանյան
Պարուհի, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ

Աբգար Հովհաննիսյան
Պատմաբան

Արա Բեքարյան
Գեղանկարիչ, գրաֆիկ

Ռայա Խասապետյան
Արձակագիր, լրագրող, թարգմանիչ

Ռոքսանա Բաբայան
Երգչուհի

Արթուր Ասատրյան
Երաժիշտ, պրոդյուսեր

Նարեկ Հայկազյան
Դերասան
ԳԵՈՐԳԻ ՄԻՆԱՍՅԱՆ

27 մարտ, 1942 - 28 հունիս, 2004
Ծնվել է Սոչիում: Սովորել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում և Թատերական արվեստի պետական ինստիտուտի օպերետային բաժնում: Ավարտելուց հետո աշխատանքի է անցել Կրասնոդարի օպերետային թատրոնում, ապա` Մոսկվայում` որպես «Մոսկոնցերտ» միավորման մենակատար: Համերգներով հանդես է եկել Խորհրդային Միության երկրներում: 1972թ. տեղափոխվել է Երևան ու ընդունվել Հայաստանի ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբ` որպես մեներգիչ: Նրա համար երգեր են գրել Ա.Աճեմյանը, Ռ.Ամիրխանյանը, Ա.Հեքիմյանը, Ա.Բաբաջանյանը և ուրիշներ: Որոշ ժամանակ անց հանդես է եկել որպես «Հայհամերգ» միավորման մեներգիչ` ստեղծելով սեփական գործիքային անսամբլը: Հաճախակի ելույթներ է ունեցել Հայաստանի պետական էստրադային նվագախմբի հետ, որը ղեկավարում էր Կոնստանտին Օրբելյանը: 1990-ականների սկզբին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ Կ.Օրբելյանի հետ համագործակցության արդյունքում ծնվել են բազմաթիվ նոր երգեր, այդ թվում` «Փառք մեր ազգության» երգը, որը սփյուռքահայության յուրատեսակ հիմն է դարձել: Երգացանկից ավելի հայտնի են «Արևիկ», «Գալիս ես», «Год любви», «Երևան», «Բայկալն է կանչում», «Всё, что было», «Мир влюблённый и танцующий», «Իմ Հայաստան», «Կապուտաչյա» և այլ երգեր: Նկարահանվել է «Միայն սիրո մասին» ֆիլմ-համերգում (1979թ.), «Երջանկության մեխանիկա» (1982թ.), «Հարսնացուն Ջերմուկից» (1997թ.), «Օդից թեթև» («Պյեռլեկին», 2000թ.) ֆիլմերում: Թողարկել է ութ ձայնասկավառակ: Արժանացել է ԱՄՆ-ի հայկական երաժշտական մրցանակաբաշխության ամենամյա փառատոնի «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին: 2001թ. կրկին վերադարձել է Երևան: Մասնակցել է Առնո Բաբաջանյանի 80-ամյա հոբելյանին նվիրված համերգ-հանդիսություններին: 1979թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում: