
Էգազ Նորջուղայեցի
Աշուղ

Տիգրան Փեշտիմալճյան
Բժիշկ, հրապարակախոս

Հարություն Շամշինյան
Գեղանկարիչ

Վահան Տերյան
Բանաստեղծ

Եղիա Գասպարյան
Գեղանկարիչ, դրամատուրգ

Վազգեն Շուշանյան
Արձակագիր

Սիրան Սեզա
Արձակագիր, հրապարակախոս

Զորայր Միրզայան
Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Կարպիս Շամլյան
Դերասան

Անահիտ Թարյան
Բանաստեղծ, լրագրող

Հակոբ Թորգոմյան
Բաս-կիթառահար
ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ծնվել է 1975թ. սեպտեմբերի 26-ին, Երևանում: 1992թ. ավարտել է Երևանի Ա.Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցը: 1992-97թթ սովորել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում: 1994-2001թթ եղել է «Նոր հայեր» ՈւՀԱ թիմի անդամ, որի կազմում դարձել է չեմպիոն, հաղթել է ամառային գավաթներ, մի քանի անգամ ՈւՀԱ երաժշտական փառատոներ: Հանդես է գալիս հիմնականում հումորային ժանրում: 2002-05թթ աշխատել է «Հայ TV» հեռուստաընկերությունում` որպես պրոդյուսեր և ունեցել է հեղինակային հաղորդում` «Երեկոյան կոկտեյլ»: 2005թ-ից աշխատում է «Արմենիա» հեռուստաընկերությունում: Հեղինակել է բազմաթիվ նախագծեր և հաղորդումներ` «Բլեֆ», «Սուպեր դուետ», «7.5», «Yere1», «Մեյդ ին Արմենիա», «3 պատ» և այլն, որոնցում հանդես է եկել որպես հաղորդավար, դերասան և պրոդյուսեր: 2014թ-ից «Ֆուլ Հաուս» հումորային հեռուստանախագծի պրոդյուսերն է: