Գրիգոր Խլաթեցի

Մատենագիր, բանաստեղծ, երաժիշտ

Հեղինե Ղորղանյան

Օպերային երգչուհի

Հարություն Քյուրդյան

Պատմաբան, բանասեր, արվեստաբան

Հակոբ Կարապենց

Արձակագիր

Զոյա Պետրոսյան

Ջութակահար

Վարդգես Պետրոսյան

Արձակագիր, դրամատուրգ

Գևորգ Սարգսյան

Դրամատուրգ, արձակագիր

Սուրեն Դանիելյան

Գրականագետ

Մարիա Գուլեգինա

Օպերային երգչուհի

Արայիկ Ալեքյան

Քանդակագործ

 

 

 

 

ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դերասան, պրոդյուսեր

Ծնվել է 1975թ. սեպտեմբերի 26-ին, Երևանում: 1992թ. ավարտել է Երևանի Ա.Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցը: 1992-97թթ սովորել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում: 1994-2001թթ եղել է «Նոր հայեր» ՈւՀԱ թիմի անդամ, որի կազմում դարձել է չեմպիոն, հաղթել է ամառային գավաթներ, մի քանի անգամ ՈւՀԱ երաժշտական փառատոներ: Հանդես է գալիս հիմնականում հումորային ժանրում: 2002-05թթ աշխատել է «Հայ TV» հեռուստաընկերությունում` որպես պրոդյուսեր և ունեցել է հեղինակային հաղորդում` «Երեկոյան կոկտեյլ»: 2005թ-ից աշխատում է «Արմենիա» հեռուստաընկերությունում: Հեղինակել է բազմաթիվ նախագծեր և հաղորդումներ` «Բլեֆ», «Սուպեր դուետ», «7.5», «Yere1», «Մեյդ ին Արմենիա», «3 պատ» և այլն, որոնցում հանդես է եկել որպես հաղորդավար, դերասան և պրոդյուսեր: 2014թ-ից «Ֆուլ Հաուս» հումորային հեռուստանախագծի պրոդյուսերն է: