Հովհաննես Վանանդեցի

Բանաստեղծ, մշակութային գործիչ

Էդուարդ Աբալյան

Դերասան, կինոռեժիսոր

Ռաֆիկ Խաչատրյան

Քանդակագործ

Զավեն Կոշտոյան

Քանդակագործ

Լևոն Մութաֆյան

Թատերագետ

Աղվան Վարդանյան

Պետական գործիչ, բանաստեղծ

Շահանե Մեժլումյան

Հաղորդավար, լրագրող

Աննա Կասյան

Օպերային երգչուհի

Միլիտոն Կիրակոսյան

Բալետի արտիստ

 

 

 

 

ՀԵՐՄԻՆԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հաղորդավար

Ծնվել է 1984թ. հունիսի 23-ին, Երևանում: 2001թ. ավարտել է Երևանի Գ.Գյուլբենկյանի անվան թիվ 190 միջնակարգ դպրոցը: 2001-05թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում: 2001-06թթ աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասանուհի, իսկ 2002-04թթ` Երևանի պետական Համազգային թատրոնի ստուդիայում: 2002-08թթ աշխատել է «Հայրենիք» հեռուստաընկերությունում` որպես հեղինակ, սցենարիստ և հաղորդավար, 2009թ.` «Կենտրոն» հեռուստաընկերությունում` որպես հաղորդավար: 2008-09թթ և 2010-14թթ աշխատել է «Դար 21» հեռուստաընկերությունում` որպես հաղորդավար և սցանարիստ: Վարել է «Մենք ենք, մեր հայերը» հաղորդումը: 2013-14թթ նույն հեռուստաընկերությունում եղել է «MIX-եր» խոհանոցային հաղորդաշարի հաղորդավարն ու սցենարիստը: Նկարահանվել է «Սպիտակ» (2018թ.) ֆիլմում: 2014թ-ից աշխատում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում, որտեղ մինչև 2018թ. վարել է «Առավոտ լուսո» հաղորդումը: 2018թ-ից վարում է «Կեսգիշերն անց» հաղորդաշարը: