ԿԱՐԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ

Պրոդյուսեր, հաղորդավար

Ծնվել է 1970թ. ապրիլի 25-ին, Երևանում: 1986թ. ավարտել է Երևանի Ա.Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը: 1988-93թթ սովորել է Երևանի գյուղատնտեսության ինստիտուտում` որպես ինժեներ-մեխանիկ: Նրա կարիերան սկսվել է Ուրախների և հնարամիտների ակումբից (ՈՒՀԱ): Ճանապարհը շարունակվել է դեպի հեռուստատեսություն, երբ ընկերների հետ միասին սկսել է ժամանցային նախագծեր կազմակերպել: 1991-94թթ եղել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի «ԵՐՄԻ» թիմի անդամ և ՈւՀԱ բարձրագույն լիգայի երկակի չեմպիոն: 1992-2013թթ զբաղեցրել է Շարմ Հոլդինգ գովազդային գործակալության տնօրենի պաշտոնը և ղեկավարել է ընկերության գովազդային բաժինը: 1993թ-ից Հայաստանի ՈւՀԱ ասոցիացիայի նախագահն է, 2013թ-ից «Շարմ Հոլդինգ» ընկերության գլխավոր տնօրենը: Նկարահանվել է «Մեր բակը» (1996թ.), «Մեր բակը-2» (1998թ.), «Մեր բակը-3» (2005թ.) ֆիլմերում: Նրա նախաձեռնությամբ են ստեղծվել «Նոր հայեր», «Հայկական նախագիծ» ՈւՀԱ հանրահայտ թիմերը: «Շարմ Հոլդինգ» ընկերության շրջանակներում նախաձեռնել և իրականացրել է բազմաթիվ նախագծեր, որոնք ստեղծվել են մի շարք հայ և ռուս անվանի արտիստների և ռեժիսորների հետ համագործակցելու արդյունքում, մասնավորապես՝ «Սիրո կամուրջ» մյուզիքլը (2013թ.), «Քանի դեռ կամ» (վավերագրական, 2000թ.), «Իմ մեծ հայկական հարսանիքը» (մինիսերիալ, 2004թ.), «Քայլ ձիով» (2013թ.), «Կիսալուսնի ծովածոցը» (2014թ.), «Հռոմից ավելի հին մայրաքաղաքը» (վավերագրական, 2014թ.), «Պատմության կեղծարարները.Ադրբեջան» (փաստագրական, 2014թ.), «Անահիտ» (անիմացիոն, 2014թ.), «Անավարտ թռիչք» (2015թ.), «Հյուսիս-հարավ» (2015թ.), «Վարդապետի լռությունը» (2016թ.), «Աննա Հեդվիգ Բյուլ. Վերջին աղոթքը» (վավերագրական, 2016թ.), «Արմատներ» (Script-reality, 2016թ.), «Կյանք ու կռիվ» (2016թ.), «Կյանք ու կռիվ-2» (2016թ.), «Օլիմպիկոս» (անիմացիոն, 2017թ.) և այլն: Եղել է մի շարք հեռուստանախագծերի պրոդյուսերը։ Հանդես է եկել որպես Երևանին նվիրված «Քանի դեռ կամ» փաստագրական ֆիլմի գլխավոր պրոդյուսեր: 2007թ-ից հանդիսանում է գովազդային և մարքեթինգային ծառայություններ առաջարկող «Փրայմ քոմերշլ» գործակալության հիմնադիրը և գործադիր տնօրենը: Եղել է նաև մի շարք միջազգային փառատոների ժյուրիի անդամ, այդ թվում՝ Բելառուսում անցկացվող «Սպիտակ քառակուսի» գովազդի ամենամյա փառատոնի և «Պոպոք» գովազդի միջազգային փառատոնի: 2008-14թթ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում դասավանդել է գովազդի մեթոդներ և կրեատիվ: 2010թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2015թ.՝ ՀՀ Երախտագիտության մեդալի, 2016թ.՝ Երևանի քաղաքապետի ոսկե մեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար